Խորհրդարանը քննարկել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+28.09 oC

Խորհրդարանը քննարկել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

15:23 15.06.2022

2021 թ. պետական բյուջեն հաստատվել և իրականացվել է կառավարության գործունեության ծրագրի նպատակներին համապատասխան: Այդ սահմաններում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության երաշխավորմանը, աճի և զարգացման ներուժի ավելացմանը, սոցիալական և տնտեսական տարբեր ծրագրերի միջոցով առաջնահերթ խնդիրների կարգավորմանը: Այս մասին ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 15-ի ԱԺ հերթական նիստում:

Նախարարը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ըստ ֆինանսների նախարարի՝ 2020 թ. չափազանց բարդ տարի էր: Համավարակը և 44-օրյա պատերազմը առաջ էին բերել մարտահրավերներ, որոնք կարող էին տնտեսական և սոցիալական ցնցումների պատճառ դառնալ: Նշված երևույթները կառավարելու, դրանց բացասական հետևանքները մեղմելու, տնտեսական ակտիվությունը վերականգնելու և զարգացման հիմքերը կայունացնելու խնդիրը ուղղորդող է եղել 2021 թ. մակրոտնտեսական և այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համար:

Պետական եկամուտները, ըստ Տիգրան Խաչատրյանի, զգալիորեն ավելացել են հատկապես հարկային եկամուտների աճի շնորհիվ: Տարվա ընթացքում բյուջեով նախատեսված ծախսերը զգալիորեն աճել են ծավալով և լրացվել նոր ուղղություններով, պետական պարտքի կառավարումը դարձել է ավելի հուսալի, և այն նվազեցրել է պարտքի փաստացի բարձր մակարդակի հետևանքով ի հայտ եկած մակրոտնտեսական ռիսկերը:

Նախարարը հիշեցրել է, որ տարեկան տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս՝ նախապես ծրագրված 3.2 տոկոսի փոխարեն: «Տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով, որոնք ձևավորել են 4 տոկոսային կետը: Աճի կեսն ապահովել են կացության և հանրային սննդի ծառայությունները: Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ»,- նշել է Տիգրան Խաչատրյանը:

Իսկ գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա: Ընդհանուր աճի ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսային կետով:

Տարեկան տնտեսական աճը, որ սկզբնապես ծրագրված է եղել 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս:

2021 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և հարկային եկամուտների աճով:

Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրլն 683,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.9 տոկոսով: Ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99.6 տոկոս: Եկամուտների 94.2 տոկոսը ձևավորել են հարկային եկամուտները՝ 1 տրլն 587 մլրդ դրամ չափով, ինչը 2021 թ. ՀՆԱ-ի 22.7 տոկոսն է:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հարկերն աճել են 14.6 տոկոսով՝ հիմնականում հարկման բազաների, սպառման ու ներմուծման աճի հաշվին, ինչպես նաև դրոշմանիշային վճարների ու խտանյութերի արտահանման տուրքի ներդրման արդյունքում:

Տարվա հարկային եկամուտները մոտ 147 միլիարդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել տարվա բյուջեով: Ճշգրտված բյուջեի հարկային եկամուտների ծրագիրը կատարվել է 100.2 տոկոսով:

Նախորդ տարվա 22.4 տոկոսի նկատմամբ հարկերը-ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով և հասել 22.7 տոկոսի:

Կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների համեմատությամբ բարձր, ճշտված պլանի նկատմամբ 92.5 տոկոս ցուցանիշ: 2020 թ. համեմատությամբ ընթացիկ ծախսերն ավելացել են մոտ 120 մլրդ դրամ կամ 7.2 տոկոսով:

2021 թ. արդյունքով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60.3 տոկոս, որը 3.2 տոկոսային կետով բարելավվել է նախորդ տարվա համեմատ:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը, նշելով, որ դրամը արժևորվում է, հետաքրքրվել է, թե արդյո՞ք կան գնահատականներ, թե վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում փոխարժեքի նվազումն ինչպես կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա՝ թե՛ բացարձակ թվով, թե՛ պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա:

«Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և այդ թվում՝ կառավարության պարտքի կառուցվածքում, քանի որ ունենք մոտ 70 տոկոս արտարժույթով գնանշված կամ արտաքին պարտք, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, և այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն կունենանք ՀՆԱ-ի նկատմամբ: Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն»,- ասել է նախարարը: Երկրորդ ուղղությունը, որը կազդի ցուցանիշների վրա, ըստ նախարարի, տոկոսավճարների վճարումն է:

«2021 թ. 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի, օրինակ՝ 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն»,- եզրափակել է Տիգրան Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը

23:18 16.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին և 15-ին, Կենտրոնում՝ հուլիսի 10-ին և 15-ին, Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 13-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ հուլիսի […] ...

Շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ. Ավինյան

23:13 16.07.2025

Շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ: «Ստեղծել ենք անվտանգ, բարեկարգ և հարմարավետ պայմաններ մեր փոքիկների համար»,- գրել է քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներ

23:05 16.07.2025

Աշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներ

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են մետաղալարի փաթույթներով բեռնված «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, «Mercedes Vito» մակնիշի, «Chevrolet» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով […] ...

Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

22:57 16.07.2025

Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմ

ԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […] ...

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

22:48 16.07.2025

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

22:37 16.07.2025

Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...

BACK_TO_TOP