16:20 15.06.2022
ԿԳՄՍ նախարարությունը 2021 թ. իրականացրել է 21 բյուջետային ծրագիր՝ 196 միջոցառումով: Ընդհանուր առմամբ ծախսվել է 174,8 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 97,7 տոկոսը՝ 2020 թ. 95 տոկոսի դիմաց: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 15-ի ԱԺ հերթական նիստում:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը՝ իր ելույթում նախարարը մանրամասն ներկայացրել է ոլորտներում իրականացված աշխատանքները:
Չնայած համավարակի և պատերազմի հարուցած դժվարություններին՝ նախարարությունը շարունակել է աշխատանքն իր համակարգման ներքո գտնվող բոլոր ոլորտներում: Կրթության ոլորտում շարունակվել են հիմնական բարեփոխումները, որոնց նպատակը կրթության որակի բարձրացումն է:
Իրավական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել մասնավորապես հանրակրթության ոլորտում:
Աշխատանքներ են տարվել գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով: Սկսած ընթացիկ տարվա հունվարի 1-ից՝ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանաբար բարձրանում է և կհասնի հանրապետության մասշտաբով պետական համակարգում համադրելի և համեմատելի արժեքների:
Արտերկրում հայագիտությունը զարգացնելու նպատակով 9 պետությունների 11 համալսարաններում կազմակերպվել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդում: 2020թ. նման աշխատանքներ իրականացվել են 4 պետությունների 6 համալսարաններում:
Հաշվետու տարում շարունակվել են մշակութային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը, մշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված աշխատանքները:
Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով:
Իրականացվել են շուրջ 701,4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների ու պատմամշակութային ժառանգության բնագավառի 26 օբյեկտի պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ևս նախատեսված ծրագրերը իրականացվել են:
Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է դպրոցների տնօրենների աշխատավարձերի բարձրացմամբ: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշել է. «Անկեղծ՝ չգիտեմ, թե տնօրեններն ինչու են հենց տնօրենների մասով նման հարց բարձրացնում: Կարծում եմ՝ նախ պետք է ուսուցչի աշխատավարձից խոսենք և նաև տնօրենին դիտարկենք որպես ուսուցիչ»: «Ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված՝ գիտեք, թե ինչպիսի կտրուկ փոփոխություններ են արվել: Տնօրենը, եթե առաջին հերթին իրեն դիտարկի որպես ուսուցիչ, ապա կստանա հարաբերական առումով ավելի բարձր և արժանավայել աշխատավարձ, քան այսօր ստանում է որպես տնօրեն: Դրա համար կա մեկ պայման. պետք է լինել բարձր որակի ուսուցիչ»,- մասնավորապես ասել է նախարարը՝ տնօրեններին առաջարկելով ամբողջությամբ ընդգրկվել կրթական և ուսումնական գործընթացներում:
23:05 16.07.2025
Աշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են մետաղալարի փաթույթներով բեռնված «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, «Mercedes Vito» մակնիշի, «Chevrolet» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով […] ...
22:57 16.07.2025
Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […] ...
22:48 16.07.2025
Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ինՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...
22:37 16.07.2025
Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...
22:24 16.07.2025
Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալՀուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) […] ...
22:16 16.07.2025
Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […] ...