17:01 15.06.2022
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 15-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Լիլիթ Գալստյանը («Հայաստան» խմբակցություն) և Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն):
Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ Թագուհի Թովմասյանը երախտագիտություն է հայտնել Մարգարետա Սեդերֆելտին իր նամակներին արձագանքելու համար, որոնցում անդրադարձել է նաև Արցախի խնդիրներին և արցախահայության իրավունքներին: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին՝ նա մտահոգիչ է համարել ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք: Հանձնաժողովի նախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության խնդրի վրա՝ նշելով, որ դրանք պարբերաբար ոտնահարվում են ադրբեջանցիների կողմից: Կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նա, միևնույն ժամանակ, անընդունելի է համարել պարտադրված խաղաղությունը և հավելել, որ այդ ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվում: Թագուհի Թովմասյանը խնդիրների լուծման հարցում կարևորել է միջազգային հանրության գործուն աջակցությունը:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ կարծիք հայտնելով, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ: Ընդգծվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և արցախահայերի՝ իրենց հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ոչ ակտիվ գործունեությանը: Բարձրացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը և այս առումով ընդգծվել ԵԱՀԿ-ի դերակատարությունը:
Պատգամավորները մանրամասներ են ներկայացրել մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Նրանք նշել են, որ վերջին շրջանում ընդդիմության կազմակերպած հավաքների ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման ու խոսքի ազատության ոտնահարման դեպքեր:
Կողմերն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ դերակատարությանը, ժողովրդավարական գործընթացներին ԵԱՀԿ ԽՎ աջակցության ձևաչափին, մեր երկրում ժողովրդավարական կառույցների հզորացմանն ուղղված քայլերին և այլ հարցերի:
22:57 16.07.2025
Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […] ...
22:48 16.07.2025
Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ինՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...
22:37 16.07.2025
Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...
22:24 16.07.2025
Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալՀուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) […] ...
22:16 16.07.2025
Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […] ...
22:08 16.07.2025
5 հայ ըմբիշներ կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարինՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը: Հայաստանը մրցաշարին կունենա 5 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 […] ...