23:33 15.06.2022
Հունիսի 17-ին Մատենադարանում կկայանա «Silicon Mountains» 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային փոխակերպմանը, տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը միջոցառման գործընկերն է:
Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները և արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն տարբեր ոլորտներում թվային փոխակերպման կարևորության և թվային լուծումների կիրառման վերաբերյալ հարցեր: Միջոցառման այս տարվա թեմաներն են՝ թվային փոխակերպում, ֆինթեք և կիբեռանվտանգություն:
Գագաթնաժողովի ընթացքում կկայանա երկու պանելային քննարկում՝ Թվային փոխակերպում և Ֆինթեք խորագրերով:
12:20 16.07.2025
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ մի շարք ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խորհուրդը։ Պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է «ակնհայտ անհիմն»։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու […] ...
12:13 16.07.2025
72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...
11:57 16.07.2025
Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած […] ...
11:48 16.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են ՈւկրաինաՈւկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […] ...