Վրաստանի նախագահն առաջարկել է ստեղծել ԵՄ ինտեգրմանն ուղղված բարեփոխումների անկախ խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC

Վրաստանի նախագահն առաջարկել է ստեղծել ԵՄ ինտեգրմանն ուղղված բարեփոխումների անկախ խումբ

12:22 19.06.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել է, որ ինքը ոչ միայն հիասթափված է, այլ նաև զայրացած այն արդյունքից, որին Վրաստանը հասել է եվրաինտեգրման ճանապարհին։ Երկրի ղեկավարը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ Հաղորդում է jnews.ge-ն։

«Դուք կարող եք հիասթափվել, ես ավելի շատ պատկանում եմ զայրացած մարդկանց կատեգորիային։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ մեզ հետ, նախազգուշացում է հանդիսանում: Սա մեր մեղքն է։ Մենք ասում ենք, որ մենք դրան արժանի չէինք, բայց արժանի էինք»,- ասել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ այսօր հանձնվելու ժամանակը չէ։

Նախագահի խոսքով, Վրաստանը, որը նման ճանապարհ է անցել վերջին 30 տարիների ընթացքում, այսօր շատ հետ է մնում երկու բարեկամ երկրներից և գործընկերներից՝ Ուկրաինայից և Մոլդովայից։

«Իհարկե, սա մեր մեղքն է, բա էլ ո՞ւմն է»,- ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին միաժամանակ ընդգծել է, որ «Եվրոպան մեզ չի լքել, Եվրոպան մեզ չի պատասխանել հրաժարակնով»։ Ավելին, նախագահի խոսքով, Վրաստանը ստացել է այն, ինչի մասին չէր էլ կարող նույնիսկ երազել, եթե չլինեին տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ուկրաինական պատերազմը, Եվրամիությանն անդամակցության սեփական հեռանկարի ճանաչումը։

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է նաեւ, որ Եվրահանձնաժողովի պահանջած բարեփոխումներն իրականացնելու համար ճիշտ կլինի խումբ ստեղծել՝ «կառուցողական ընդդիմության» գլխավորությամբ։

«Մենք պետք է ստեղծենք հատուկ անկախ ինստիտուտ, որի գործունեությունn ուղղված կլինի նրան, որ երկիրը հասնի հաջողության մինչև տարեվերջ։ Կարծում եմ՝ շատ լավ ուղերձ կլինի մեր գործընկերների համար, եթե այս աշխատանքային խումբը ղեկավարվի կառուցողական ընդդիմության կողմից։ Եթե նման ինստիտուտ ստեղծվի, քաղաքական առումով դա կլինի ամենաճիշտ ճանապարհը, քանի որ պատասխանատվությունը կբաշխվի երկու կողմերի միջև»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

20:34 23.05.2025

ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Մայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքից

20:26 23.05.2025

Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքից

Մայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից և հանձնել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։ ...

Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ

20:15 23.05.2025

Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ

UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ: «Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ: Ես կընդունեի այդ մենամարտի հրավերը, քանի որ նա […] ...

SHANTNEWS

20:00 23.05.2025

SHANTNEWS

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

19:52 23.05.2025

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 21-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայի կողային հայելիները: Վնասի չափը մոտ 150 հազար դրամ էր: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա […] ...

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

19:45 23.05.2025

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […] ...

BACK_TO_TOP