Բժիշկը խորհուրդ է տվել թռիչքից առաջ հրաժարվել սուրճից և շատ ջուր խմել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+16.09 oC

Բժիշկը խորհուրդ է տվել թռիչքից առաջ հրաժարվել սուրճից և շատ ջուր խմել

20:27 22.06.2022

Ինքնաթիռով թռչելուց առաջ խորհուրդ է տրվում հրաժարվել ալկոհոլից և սուրճից, ինչպես նաև շատ ջուր խմել, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Շերեմետևո միջազգային օդանավակայանի բժշկական բաժնի գլխավոր բժիշկ Սերգեյ Վոլգան։

«Թռիչքի համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում, սակայն, այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս բավականաչափ քնել, թռիչքի նախօրեին բացառել ալկոհոլը և մեծ քանակությամբ սուրճը, բացառել կամ նվազեցնել սննդամթերքները, որոնք կարող են առաջացնել գազերի ավելացում, և խորհուրդ ենք տալիս թռիչքից մեկ օր առաջ և ընթացքում  չգազավորված շատ ջուր խմել՝ փոխհատուցելու ջրազրկումը, որն անխուսափելիորեն դրսևորվում է թռիչքի ընթացքում»,- ասել է Վոլգան։

Բժիշկը նշել է, որ այտուցների հակվածներին և ոտքերի երակների վարիկոզ լայնացում ունեցողներին խորհուրդ է տրվում թռիչքի ժամանակ կրել կոմպրեսիոն գուլպաներ՝ հիվանդության դրսևորման սրումը փոխհատուցելու և կանխելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

14:27 29.03.2024

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։ Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական ​​դիվանագիտական ​​թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

14:04 29.03.2024

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները։ Ինչպես Ջայշանքարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ «Մեր քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայում ընթացող հակամարտության և դրա ավելի լայն հետևանքների վրա։ […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

13:45 29.03.2024

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ […] ...

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

13:24 29.03.2024

Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Նշվում է, որ Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար:   ...

Օրբանն ասել է, որ Կիևը կարող է պարտվել և ավելի շատ բան կորցնել

12:32 29.03.2024

Օրբանն ասել է, որ Կիևը կարող է պարտվել և ավելի շատ բան կորցնել

Ուկրաինան կարող է լիակատար պարտություն կրել Ռուսաստանի հետ հակամարտությունում եւ կորցնել նույնիսկ ավելին, քան արդեն կորցրել է, ուստի պետք է մտածի ոչ թե ռազմական գործողությունները շարունակելու, այլ բանակցությունների մասին։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ավստրիայի նախկին կանցլեր (2000-ից 2007 թվականներին) Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում։ Քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Օրբանի պաշտոնական […] ...

BACK_TO_TOP