Հայտնի 0038 հրամանով կանխվել է բանակի հնարավոր ներգրավումը քաղաքական գործընթացներին. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

Հայտնի 0038 հրամանով կանխվել է բանակի հնարավոր ներգրավումը քաղաքական գործընթացներին. փաստաբան

13:15 04.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ սկսված դատաիրավական գործընթացում գործ ունեն տերմինաբանական մանիպուլյացիայի հետ:

«Այսինքն՝ բանակն ապահովել է ներքին անվտանգությունը և երկրորդը՝ 0038 հրամանագիրը և մարտի 1-ի բանակի չներգրավումն ուղիղ հակասության մեջ են, չեք նկատո՞ւմ: Այդ հրամանի հիմնական ֆունկցիան է եղել՝ բանակը զերծ պահել ներքաղաքական ներգրավվածությունից: Մարտի 1-ին բանակի ներգրավումը եղել է այնքանով, որ նա ապահովել է պետական մարմինների անվտանգությունը, և չկա որևէ փաստ, որ բանակը բախվել է ցուցարարներին: Երեկ ՀՔԾ պետը ասում է ՝ այսքան փամփուշտներից, պարկուճներից այսքանն իդենտիֆիկացվել է, այսքանը՝ չէ և այլն, սա արդեն բացարձակ մանիպուլյատիվ դաշտում է»,- նշեց նա:

Փաստաբան Հայկ Ալումյանը հորդորեց՝ մի պահ պատկերացնել 2008-ի հայտնի դեպքերի շրջանը, մասնավորապես՝ ոչ թե պատկերացնել մարտի 1-ը և գնահատել տրված հրամանը, այլ՝ փետրվարի 23-ը. ցուցարարներն անընդհատ ցույցեր են անում, պնդումներ կային, որ ընտրությունները շահել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Դա նորմալ է, ցուցարարների իրավունքն է, դրա հետ մեկտեղ կային տվյալներ, որ բանակին ոմանք փորձում են ներքաշել տվյալ գործընթացի մեջ: Պաշտպանության երկու փոխնախարարներ գրեթե չքողարկված իրենց զորակցությունն էին սկսել հայտնել ցուցարարներին, ինչն ընդհանրապես արգելված է, բայց նրանք արդեն կարծես թե անցել էին այն կողմը: Կար Երկրապահ կամավորական միություն, որտեղ խմորումներ էին, իսկ դա զինված մարտիկներով համալրված փորձառտու կառույց է: Հիմա փորձեք գնահատել իրավիճակը: Նաև ստեղծվում են խմբեր, որոնք ոչ մի գործողություն այդ հրամանով պետք է չանեն»,- ասաց նա:

Ալումյանի խոսքով՝ հայտնի 0038 հրամանը նպատակ է ունեցել կանխել քաղաքական հետագա քաղաքական գործընթացներին բանակի հնարավոր ներքաշումը:

«Բանակը ոչ թե այս հրամանով է ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ. մինչ այդ նման փորձեր են եղել, իսկ այս հրամանով դա կանխվել է»,- ասաց Ալումյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

09:00 14.05.2025

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

08:50 14.05.2025

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

Լիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

08:40 14.05.2025

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

08:15 14.05.2025

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

Պերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...

BACK_TO_TOP