Ադրբեջանի սպառնալիքները կարող են իրականություն դառնալ. պետք է լուրջ վերաբերվենք. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+25.09 oC

Ադրբեջանի սպառնալիքները կարող են իրականություն դառնալ. պետք է լուրջ վերաբերվենք. «Ժողովուրդ»

13:41 24.02.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ պետք է լուրջ ընդունել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանի սպառնալիքները: «Պետք է ուժեղացնենք թե՛ մեր երկիրը, թե՛ պաշտպանական կառույցները զուգահեռաբար: Միշտ էլ հայտարարություններ եղել են, բայց ոչ այսպես սրությամբ: Եկել է ժամանակը, որ այդ հայտարարություններին պետք է վերաբերվենք ամենալուրջ կերպով, հակառակ դեպքում դրանք կարող են իրականություն դառնալ, բայց մենք այդպես էլ անլուրջ վերաբերմունքի պատճառով կունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան ունեցանք ապրիլին,- ասել է նա՝ հավելելով,-ապրիլյան դեպքերի համեմատ, իհարկե, ավելի պատրաստ ենք գոնե մշտադիտարկման հնարավորությունների առումով: Բայց ընդհանուր առմամբ ես կցանկանայի, որպեսզի մենք ունենայինք ավելին»»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Գազայի հատվածում ավերակների մաքրումը կպահանջի 14 տարի

11:38 30.04.2024

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Գազայի հատվածում ավերակների մաքրումը կպահանջի 14 տարի

Գազայի հատվածում ռմբակոծություններից ու մարտերից փլատակների մաքրումը կպահանջի առնվազն 14 տարի: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA): ՄԱԿ-ի գնահատականներով՝ Գազայի հատվածում մարտերը հանգեցրել են շուրջ 37,5 միլիոն տոննա փլատակների գոյացմանը ողջ անկլավում։ Դրա մեծ մասը լի է չպայթած ռումբերով և այլ զինամթերքով, և մաքրելը կարող […] ...

Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

11:26 30.04.2024

Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ընտրական գործընթացներում խախտումների պատշաճ արձագանքման, դիմումների և հաղորդումների քննության, քրեական գործերի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քննարկումը վերաբերել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի […] ...

ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

11:08 30.04.2024

ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

Խորհրդարանը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը ներառել հերթական նիստերի օրակարգ: Այդ նախագծին բացասական եզրակացություն էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը: Նա սահմանազատումը որակել է ՀՀ-ն մաս-մաս թշնամուն տալու գոևծընթաց: Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից […] ...

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

10:36 30.04.2024

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ […] ...

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում, չնայած իր կնոջ նկատմամբ հետաքննությանը

23:00 29.04.2024

Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում, չնայած իր կնոջ նկատմամբ հետաքննությանը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը՝ չնայած իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննական գործողություններ սկսելու դատարանի որոշմանը։ «Ես որոշել եմ էլ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել` գլխավորելով Իսպանիայի կառավարությունը», – ասել է վարչապետը։ Նրա ելույթը հեռարձակվել է կառավարության կայքում։ «Ես և կինս գիտենք, որ վարկաբեկման այս արշավը չի դադարի, մենք […] ...

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

22:15 29.04.2024

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

ԱՄՆ Նեկրայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառների թվում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման փաստն է: Արտյոմ Երկանյանն անցած շաբաթ «Հորիզոնի» տաղավարում այս թեմային անդադարձել էր, այսօր ևս նոր տեղեկություն փոխանցեց։ «Բանաձևի ընդունունման դեպքում, իհարկե, ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում «Մագնիտսկու […] ...

BACK_TO_TOP