17:44 03.07.2022
Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է
Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը լավ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։
Թվում է՝ մարդկության կողմից այսքան առատ սպառվող արտադրանքը ստեղծվել է միայն մեր կյանքը հեշտացնելու համար, բայց այդպես չէ։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր:
❗️ 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։
Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց վաճառքն ու իրացումը չի արգելվում։
Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։
Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող պետք է ամենայն պատասխանատվությամբ հարգի և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս սահմանափակումը՝ հանուն մեր մաքուր հայրենիք ունենալու միասնական նպատակի
08:55 06.05.2025
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըՄայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...
08:50 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 06.05.2025
Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ FigaroՖրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...
08:22 06.05.2025
Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիրՄիացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...