Ճանապարհորդը մաքսանենգ ճանապարհով փորձել է արգելված թղթադրամ անցկացնել  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Ճանապարհորդը մաքսանենգ ճանապարհով փորձել է արգելված թղթադրամ անցկացնել 

15:14 03.08.2022

Նորզելանդացի զբոսաշրջիկը մաքսանենգ ճանապարհով հյուսիսկորեական թղթադրամ է տեղափոխել սահմանով` թաքցնելով այն գուլպաների մեջ: Այս մասին նա խոսել է Reddit-ում կատարած գրառման մեջ։

Նոր Զելանդիայից ճանապարհորդ Ջոնը պնդում է, որ շրջագայել է Հյուսիսային Կորեայում: Կանգառներից մեկի ժամանակ նա ավտոբուսի վարորդի մոտ արտասովոր թղթադրամ է նկատել՝ հինգ հազար հյուսիսկորեական վոն (մոտ 340 ռուբլի), նախկին նախագահ Կիմ Իր Սենի պատկերով։

Ինչպես բացատրել է զբոսավարը, այս թղթադրամներն այլևս շրջանառության մեջ չեն։ Նրանք մնացել են միայն որոշ տեղաբնակների մոտ, և ընդհանրապես հասանելի չեն օտարերկրացիներին։ Արգելվում է դրանք դուրս բերել երկրից։

Վարորդը սիրով համաձայնել է փոխանակել հազվագյուտ թղթադրամը նույն անվանական արժեքի տասը նոր թղթադրամի հետ։ Ջոնը որոշել է այն մաքսանենգ ճանապարհով անցկացնել սահմանով և ամեն դեպքում թաքցրել գուլպաների մեջ:

Ուղևորությունից վերադառնալուց հետո նա կիսվել է այս պատմությամբ: Հակառակ նրա ակնկալիքներին` շատերը բացասաբար են արձագանքել նրան։ Օգտատերերից մեկը նկատել է, որ հանուն ինչ-որ հուշանվերի չարժե նման ռիսկի դիմել։ Մյուսն առաջարկել է ԿԺԴՀ իշխանություններին ձերբակալել ավտոբուսի բոլոր վարորդներին՝ պարզելու համար, թե կոնկրետ ով է թղթադրամներ փոխանակել զբոսաշրջիկի հետ:

Օգտատերերը հիշել են նաև ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերի հետ կապված միջադեպը։ Նա դատապարտվել է 15 տարվա հարկադիր աշխատանքի Հյուսիսային Կորեայի հյուրանոցից նախընտրական պաստառ գողանալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

08:50 08.05.2025

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

08:28 08.05.2025

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:18 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

08:08 08.05.2025

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

Մայիսի 3-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել […] ...

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

08:00 08.05.2025

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Մայիսի 7-ին, ժամը 23:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները: […] ...

BACK_TO_TOP