17:04 08.08.2018
Արմավիր քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքների բացահայտման շրջանակում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, դիմակավորված անձը մուտք է գործել Արմավիր քաղաքում գործող խանութներից մեկը և դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով խանութի աշխատակցի նկատմամբ, այն է՝ դանակով հարվածելով վերջինիս որովայնի շրջանին, հափշտակել նրա պարանոցի ոսկե շղթան և դրամարկղում առկա գումարը, ապա դիմել փախուստի: Փախուստի ժամանակ հափշտակված շղթան ընկել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, խանութի աշխատակիցը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել խանութի տարածքում գործով տեսանկարահանող սարքը։
Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1992թ.: Վերջինս ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...