17:51 19.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանիկ Զաքարյանի բնակարան՝ տեսակցելու ակադեմիկոսին և պատվելու նրա վաստակը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:
Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Վանիկ Զաքարյանի դերակատարությունը Հայաստանի գիտական, ակադեմիական կյանքում, ինչպես նաև հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նրա անուրանալի ներդրումը և նշել՝ իր համար մեծ պատիվ է ակադեմիկոսի հետ անձամբ շփվելն ու նրան տեսակցելը: Վահրամ Դումանյանն առողջություն և բարօրություն է մաղթել Վանիկ Զաքարյանին՝ ընդգծելով նաև նրա մեծ վաստակը սերունդների կրթման և դաստիարակության գործում:
Վանիկ Զաքարյանն ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է, բազմաթիվ ատենախոսությունների ղեկավար։
Նա ԽՍՀՄ սպորտի վարպետ է, Հայաստանի շախմատի կրկնակի չեմպիոն (1961, 1976)։ 1990-1994 թթ. Վանիկ Զաքարյանը եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 1994-2004 թթ.՝ նախագահը: 2004 թվականից Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պատվավոր փոխնախագահն է։
«Հայաստանի շախմատի հավաքականի՝ Համաշխարհային օլիմպիադայում գրանցած վերջին հաջողությունից հետո ցանկացա այցելել Հայաստանում շախմատի զարգացման գործում լրջագույն ներդրում ունեցած մեր անվանի ակադեմիկոսին: Վանիկ Զաքարյանը երկար տարիներ եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը, այս ոլորտում ունի շատ մեծ հետագիծ և անուրանալի ներդրում: Դա մենք իսկապես շատ ենք գնահատում և կարևորում»,- փաստել է ԿԳՄՍ նախարարը:
Վահրամ Դումանյանը Վանիկ Զաքարյանի հետ զրույցում վերհիշել է նրա ջանքերով Հայաստանում անցկացված երկու խոշորագույն շախմատային միջոցառումները՝ 1996 թվականի Համաշխարհային օլիմպիադան և աշխարհի թիմային առաջնությունը:
Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ այն, որ մեր երկրի համար այդպիսի ծանր ժամանակներում Հայաստանում անցկացվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան, իսկապես անհավանական իրադարձություն էր.
«Դրանում շատ մեծ էր հենց Վանիկ Զաքարյանի դերակատարությունը: Միջազգային ֆեդերացիայի՝ նրա հանդեպ ունեցած մեծ հարգանքի շնորհիվ օլիմպիադայի անցկացումը վստահվեց Հայաստանին: Իսկապես շատ մեծ է նրա վաստակը հայկական շախմատի տարածման և զարգացման գործում: Վանիկ Զաքարյանը մեծ հեղինակություն է վայելում ՖԻԴԵ-ում, որտեղ իրեն գնահատում և ճանաչում են»:
Վանիկ Զաքարյանը 1996 թվականին պարգևատրվել է ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմով: Նա նաև շախմատային «Օսկարի» դափնեկիր է: Նրա անունը նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում։
86-ամյա ակադեմիկոսի հետ ԿԳՄՍ նախարարը զրուցել է նաև 2022 թվականի Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի ցույց տված տպավորիչ խաղի և գրանցած արդյունքների շուրջ: Վանիկ Զաքարյանը նշել է՝ ինքը հետևել է Հայաստանի հավաքականի ելույթներին և ուրախ է մեր շախմատիստների արձանագրած հաջողության համար: Նա առանձնացրել է հատկապես գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի խաղը` կարևորելով նաև նրա՝ որպես առաջատարի որակները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն՝ վաստակած 19 միավորով: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին:
14:24 30.07.2025
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնումԿատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...
14:12 30.07.2025
Դատարանը վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեղավոր ճանաչեց Արամ ՆավասարդյանինԴատարանը մեղավոր ճանաչեց վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդին՝ Արամ Նավասարդյանին՝ 2022 թվականին Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը վերդիկտը (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի որոշումը) հրապարակեց հուլիսի 30-ին: Դատարանը որոշեց Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության […] ...
14:11 30.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 31-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Մանանդյան, Ղարիբջանյան, Հ. Հովհաննիսյան, Նորագավիթի 1-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցների և Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:00 30.07.2025
Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է աշխարհում ոչ մեկի մոտ չհանդիպող արյան խումբՀնդկաստանի հարավում գտնվող Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, որը նախկինում աշխարհում որևէ այլ մեկի մոտ չէր հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է The New Indian Express-ը։ Հրատարակության համաձայն՝ հայտնաբերումը կատարվել է Քոլար շրջանի 38-ամյա բնակչի սրտի վիրահատության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Նրա արյան խումբը՝ O Rh+-ը, ամենատարածվածն է, սակայն […] ...
13:35 30.07.2025
ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...
13:22 30.07.2025
470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...