18:24 08.08.2018
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն ՀՀ վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու պատրվակով Լ. Ս-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ նաև այն մասին, որ Երևան քաղաքում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն աշխատանքի բերումով ծանոթացել է նույն բուժհաստատությունում բուժվող հիվանդ Ս. Ղ.-ի դստեր՝ Լ. Ս.-ի հետ, տեղեկանալով նրա աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունենալու մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ խոստանալով իր ծանոթ պաշտոնատար անձին 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու դիմաց աշխատանքի տեղավորել ՀՀ վերահսկիչ պալատում:
Սակայն, գիտակցելով իր խոստումը կատարելու անհնարինությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Լ. Ս.-ին համոզելու, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձին, ապա, ստանալով վերջինիս համաձայնությունը, անձամբ ստացել է զգալի չափի՝ 240.750 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, որն օգտագործելով իր անձնական կարիքների համար, խաբեության եղանակով հափշտակել է:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը հանձնվել է ՀՀ ՔԿ-ին:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...