12:33 29.08.2022
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հերթական քննարկումը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնում են նախարարությունից:
Խորհրդակցությանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Սյունիքի մարզի հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի, նախարարության, համայնքապետարանների պատասխանատուներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարության անունից շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նաև շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար.
«Անելիքները շատ են․ երկրի առջև բազմապիսի մարտահրավերներ կան, ու այս առումով կրթության համակարգի յուրաքանչյուր ներկայացուցչի դերն ու նրա աշխատանքի որակն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում»:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթական համակարգի մի շարք նորությունների` պարզաբանումներ ներկայացնելով կատարված օրենսդրական, վարչարարական փոփոխությունների, փորձարկվող կրթական նոր չափորոշիչների, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացի, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունների և այլնի վերաբերյալ։
«Սյունիքի մարզում մեր շեշտադրումն ու կարևոր խնդիրներից մեկը կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումն է»,- նշել է Ժաննա Անդրեսայանը։
Նա տեղեկացրել է նաև, որ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում՝ այդ նպատակով ԳԹԿ-ի կողմից ձևավորված քննական կենտրոններում:
Ներկաներին ողջունել է նաև փոխմարզպետ Հայկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով անցած ուսումնական տարին հաջող ավարտելու համար, քանի որ այն առաջին ուսումնական տարին էր, որը համավարակից ու պատերազմից հետո ունեցավ բնականոն ընթացք:
«Անկախ ստեղծված իրավիճակից՝ կարողացել ենք ճիշտ հունով տանել կրթական գործընթացները, որի ապացույցն ամփոփվող տարվա արդյունքներն են»,- ասել է Հայկ Հարությունյանը՝ կրթական բարեփոխումների համար շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին։
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ներկայացրել է Սյունիքի՝ անցած ուստարվա կրթական, մշակութային և սպորտային հաջողությունները, համակարգի ձեռքբերումներն ու գրանցած արդյունքները։
Մարզը 2020-2021 ուստարում ունեցել է 15 մեդալակիր, բուհ է ընդունվել 463 շրջանավարտ, նրանցից 105-ը՝ անվճար: Նախնական տվյալներով այս տարի Սյունիքում առաջին դասարան է հաճախելու 1550 աշակերտ:
Վարչության պետը շնորհակալություն է հայտնել այն դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին, որոնք 2021-2022 ուստարում բարձր արդյունքներ են ցուցաբերել առարկայական օլիմպիադաներում, գիտական ու մարզական մրցումներում:
Խորհրդակցության ընթացքում կրթական ու կազմակերպական առանձին թեմաների մասին խոսել են նախարարության տարբեր ստորաբաժանումների և կրթական ոլորտի պետական կազմակերպությունների ղեկավարները։
Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաների հարցերին։
08:00 12.05.2025
ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...