ՀՀ-ն չունի ուղղակի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային-իրավական պարտավորություն. դատախազության պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

ՀՀ-ն չունի ուղղակի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային-իրավական պարտավորություն. դատախազության պարզաբանումը

18:07 01.09.2022

Դատախազությունը անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի վերաբերյալ արված որոշ մեկնաբանություններին:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք Հայաստանը, որպես ԵԽ անդամ, մահապատժի բացարձակ արգելք սահմանելու պարտավորություն չի ստանձնել, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, նշել են, որ հիշյալ ոլորտում Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները արտացոլված են երկու փաստաթղթերում՝ մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունում և ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունում:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրության 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ, սակայն նույն պայմանագրի 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները կարող են մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում: Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները (բացառությամբ ԵԽ նախկին անդամ ՌԴ-ի, որը ստորագրել էր պայմանագիրը 16.04.1997թ.-ին, սակայն չէր վավերացրել այն):

«Սակայն հարկ է արձանագրել, որ սույն պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությունները ըստ էության խոչընդոտ չեն հանդիսանա պատերազմական իրավիճակներում կատարված որոշակի հանցագործությունների դեպքում մահապատիժ սահմանելու համար»,- նշել են դատախազությունից:

Ինչ վերաբերվում է ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրության (ընդունվել է Վիլնյուսում 03.05.2002թ.), ապա դատախազությունից ասել են, որ սույն պայմանագրի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ:

«Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը ստորագրել է 19.05.2006թ., սակայն չի վավերացրել և Ադրբեջանի, որը ընդհանրապես չի ստորագրել այս պայմանագիրը:

Հետևաբար, նշված պայմանագրի ստորագրված, սակայն վավերացված չլինելու պայմաններում ՀՀ-ն չունի ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն՝ մահապատժի բացարձակ արգելք սահմանելու»,- նշել են դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումը

18:30 12.06.2025

Տեղի է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումը

Հունիսի 11-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումը։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Միջոցառման շրջանակներում հյուրերը առիթ են ունեցել ծանոթանալու թանգարանի […] ...

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:23 12.06.2025

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ […] ...

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

18:18 12.06.2025

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում շատ դրական էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, […] ...

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

18:12 12.06.2025

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

18:07 12.06.2025

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...

SHANTNEWS

18:00 12.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP