17:04 09.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալու հանգամանքը բխում է նախաքննության շահերից: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Մենք մեր միջնորդության մեջ նշել ենք, ես էլ եմ նշել՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ մնալով, հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնել ապացույցներ՝ այդ ձևով խոչընդոտելով քննությանը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք անազատության մեջ գտնվելով՝ երկրորդ նախագահը որևէ կերպ չի կարող ազդել նույն այդ անձանց վրա, Խաչատրյանը պատասխանեց.
«Կալանքի մեջ գտնվելը այդ հավանականությունը փոքրացնում է զգալի չափով»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ժամանակին Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտել նախաքննությանը, ինչին ՀՔԾ պետը պատասխանեց, որ այդ տեղեկատվության կրողը ինքը չէ:
«Կարող եք դիմել այլ անձանց, ինչ վերաբերում է ինձ, ներկա քննչական խմբին, ապա՝ այո, մենք գտնում ենք, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է խոչընդոտել քննությանը»,- նշեց նա:
Խաչատրյանը նշեց, որ երկրորդ նախագահի կողմնակիցները իրեն երբեք չեն դիմել, համաձայնության գալու փորձեր չեն արել:
«Ես նմա՞ն եմ մարդու, ում հետ կարելի է գալ այդպիսի համաձայնության: Ոչ, փորձեր չեն արվել, ողջամիտ էլ չի լինի որևէ մեկի կողմից այդպիսի փորձեր անելը»,- ասաց նա:
Պարբերաբար հնչող քննադատությունը, թե «Սասնա ծռեր»-ին՝ «ահաբեկչություն իրականացրած մարդկանց» պատգամավորների երաշխավորությամբ ազատ են արձակում, իսկ երկրորդ նախագահին՝ ոչ, Խաչատրյանն արձագանքեց, որ համեմատությունը տեղին չէ:
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...
08:51 26.07.2025
«Բարսելոնայում» կարծում են, որ Տեր Շտեգենը խաբել է ակումբին«Բարսելոնայի» ղեկավարությունը զարմացած է այն փաստից, որ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է մեջքի վիրահատության անհրաժեշտության մասին, քանի որ գերմանացու որոշման մասին ակումբն ուշ է իմացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը, որը ցանկանում էր Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքի վաճառքով ֆինանսական հավասարակշռություն ապահովել, այժմ կփնտրի խնդիրը լուծելու այլ տարբերակներ։ «Բարսելոնան» խաբված […] ...