Կալիֆոռնիան ապրիլի 24-ը հռչակել է Ցեղասպանության հիշատակի օրը. այն կլինի ոչ աշխատանքային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+27.09 oC

Կալիֆոռնիան ապրիլի 24-ը հռչակել է Ցեղասպանության հիշատակի օրը. այն կլինի ոչ աշխատանքային

10:45 14.09.2022

Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանին վերջապես հաջողվեց հասնել իր առաջադրած օրինագծի (AB 1801) ընդունմանը՝ Ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության հիշատակի օրը, հռչակելու որպես նահանգային ոչ աշխատանքային օր, այս մասին գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Օրինագիծը պարտավորեցնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցներն ամբողջ Կալիֆորնիայում կփակվեն, իսկ նահանգի ծառայողներին կտրամադրվի վճարովի արձակուրդ։

Օրինագծի տեքստում բացատրվում է, որ «Օրենսդիրը համարում և հայտարարում է, որ Ցեղասպանության հիշատակի օրը բոլորի համար կլինի անցյալ և ներկա ցեղասպանությունների մասին խորհրդածելու օր, բայց հատկապես նրանց համար, որոնք զգացել են այդ վայրագությունների ազդեցությունը և այն խմբերի համար, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում, ներառյալ, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հոլոդոմորով և հայկական, ասորական, հունական, կամբոջական և ռուանդական համայնքների ցեղասպանություններով: Ցեղասպանության հիշատակի օրը նշվելու է ամեն տարի ապրիլի 24-ին, որը նաև հայտնի է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, այն շաբաթվա ընթացքում, երբ Կալիֆորնիայի նահանգն ավանդաբար նշում է Ցեղասպանության իրազեկման շաբաթը»:

Այնուհետև տեքստում ասվում է, որ ապրիլի 24-ին կամ մեկ այլ օր «բոլոր պետական դպրոցներն ու կրթական հաստատություններն ամբողջ նահանգում կարող են վարժություններ անցկացնել, որոնք ֆինանսավորվում են առկա դրամական միջոցներից՝ ոգեկոչելու և հարգելու այս երկրում ցեղասպանությունը վերապրածների բազմաթիվ ներդրումները: Կրթության նահանգային խորհուրդը կարող է ընդունել ուսումնական ծրագրի օրինակելի ուղեցույց, որը հասանելի կլինի պետական դպրոցներում՝ Ցեղասպանության հիշատակի օրվան առնչվող վարժությունների վերաբերյալ»:

Նահանգային ժողովի և Սենատի անդամներն ամիսներ շարունակ անխոնջ աշխատել են, որպեսզի Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատները ևս ընդունեն այս օրինագիծը, նշել է Սասունյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

10:49 17.07.2025

Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին։ «Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Համբարձում Մաթևոսյանին։ Հակոբ Սիմիդյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին

10:40 17.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ: ...

Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է բնապահպանական հնարավոր վտանգը

10:30 17.07.2025

Ավտոցիստեռնը շրջվել է Ողջի գետը․ փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է բնապահպանական հնարավոր վտանգը

Հուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և […] ...

«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինի

10:20 17.07.2025

«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինի

Լրագրող Ռոբերտո Մորալեսը COPE-ի եթերում մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ու Վինիսիուս Ժունիորի միջև նոր պայմանագրի վերաբերյալ տարաձայնությունը: Ժունիորը ցանկանում է ֆինանսական պայմանների բարելավում, իսկ «Ռեալը» որոշել է, որ բրազիլացին չի վարձատրվի այնքան, որքան Կիլիան Մբապեն: «Երբ Վինիսիուսը կարծեց, թե ինքը «Ոսկե գնդակի» հաղթողն է, գրեթե կասկած չկար, որ հենց նա էր նախաձեռնել նոր պայմանագրի հարցը […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:09 17.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան, Թումանյան, Գայի փողոցների, Գոռավան, Վանաշեն, Սիսավան, Գինեվետ, Նոր Ուղի, Դաշտաքար, Դիտակ, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Հովտաշեն բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ԱՄՆ-ը մտադիր է 10-15% մաքսատուրք սահմանել 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա

10:00 17.07.2025

ԱՄՆ-ը մտադիր է 10-15% մաքսատուրք սահմանել 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա

Միացյալ Նահանգները նախատեսում է 10-15% ներմուծման մաքսատուրք մտցնել մոտ 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պատրաստվում ենք հայտարարել մեկ նիշ (տոկոսադրույք – ՏԱՍՍ-ի նշում) մնացած գրեթե 150 փոքր երկրների համար։ Եվ դա, հավանաբար, կկազմի 10% կամ 15%։ Մենք դեռ որոշում չենք կայացրել», – ասել է նա […] ...

BACK_TO_TOP