Նուբարաշենում կնոջը սպանած տղամարդը ձերբակալվելուց առաջ նռնակ է պայթեցրել․ մանրամասներ դեպքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Նուբարաշենում կնոջը սպանած տղամարդը ձերբակալվելուց առաջ նռնակ է պայթեցրել․ մանրամասներ դեպքից

16:08 07.10.2022

Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին խնդրել էր, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է տան տղամարդը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ: Ահազանգով մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Բնակարանի դուռը փակ էր, բացող չկար, տարածքում էլ արնանման հետքեր կային։ Ոստիկանության ծառայողները դիմում են հրշեջ-փրկարարների օգնությանը։

«Վերջիններս էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում են տան դուռը։ Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվում է կնոջ 37-ամյա տանտիրուհու դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով: Դեպքի վայր են ժամանում նաև քննիչներ, փորձագետներ, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության ու Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ստորաբաժանումների ծառայողները։ Համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տվյալներ են ձեռք բերվում, որ կնոջը մարմնական վնասվածքներ է հասցրել ամուսինը։ Սկսվում են նրան հայտնաբերելու միջոցառումները։ Ոստիկանության ծառայողներին հաջողվում է կարճ ժամանակում պարզել, որ նա Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղ է գնացել։ Օպերատիվ խմբերը մեկնում են Արմավիրի մարզ։ Նրանց են միանում նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները։ Ժամը 10.40-ի սահմաններում ոստիկանության ծառայողները գյուղի տներից մեկում հայտնաբերում են կասկածվողին։ Վերջինս սպառնում է պայթեցնել իր մոտ եղած նռնակը: Բանակցություններն արդյունք չեն տալիս, և տղամարդը պայթեցնում է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժում: 37-ամյա տղամարդը ձերբակալվում է: Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ կնոջը սպանելու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP