16:23 07.10.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց սեպտեմբերի 13-ից մեկնարկած Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման ու դրան հաջորդած օրերի ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հրապարակված արձանագրված, փաստագրված մարդու իրավունքների շարունակական ու համատարած խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցները։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցում ներկայացվել են սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած իրադարձությունները, զեկույցն ունի նաև փակ հատված։ Հոկտեմբերի 4-ին հրապարակվել է զեկույցի թարմացված տարբերակ՝ ամբողջական փաստական տվյալներով, և առանձին փակ զեկույց խոշտանգումների և վատ վերաբերմունքի փաստերով:
Զեկույցի բաց հատվածում ներկայացվել են մարդու իրավունքների խախտումները՝ քաղաքացիական անձանց թիրախավորում, քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների թիրախավորում, երեխաների իրավունքների խախտումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խախտումներ։ Առանձին հատված է առանձնացվել հայատյացության օրինակների վերաբերյալ. «Զեկույցներում ներկայացված փաստերը Պաշտպանի կողմից ապացուցման, հաստատման մեր ստանդարտով ճշտված տեղեկություններն են»,- ասաց Գրիգորյանը։
Պաշտպանը խոսեց նաև ադրբեջանական կողմից տեղեկատվական հարձակումների, Ադրբեջանում հայատյացության քաղաքականության, տարբեր սոցհարթակներում ադրբեջանական հարձակման խմբերի մասին. «Մենք ունենք իրենց ստացած կարգադրությունների վերաբերյալ ապացույցներ, թե կոնկրետ ում էջերի վրա պետք է հարձակվել»։
Ինչ վերաբերում է հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութին, կին զինծառայողների մարմինների անարգման, անդամահատման դեպքերին ու Ադրբեջանում նմանատիպ դեպքերի վերաբերյալ իրականացվող իբր քննություններին, Գրիգորյանն ասաց. «Նման գործեր հարուցելն ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հանրության աչքին շղարշ ստեղծել է»։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութի վերաբերյալ միջազգային արձագանքի վերաբերյալ, Գրիգորյանն ասաց, որ այն բավականաչափ արագ էր ու հասցեական։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հանցագործությունների մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, Գրիգորյանն ասաց, որ դիմել է վերջինիս. «Ես խնդրել եմ ինձ տրամադրել այն տեսանյութերը, որոնք իր համոզմամբ, կարծիքով կարող են առերևույթ խոսել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական զինվորների կամ գերիների մարմինների խոշտանգումների վերաբերյալ։ Նա ասել է, որ անպայման կուղարկի, սակայն մինչ այս պահը ես չունեմ այդ տեսանութերը»։
Այն հարցին՝ արդյոք այցելել եք գերությունից վերադարձած զինծառայողներին, Գրիգորյանն ասաց, որ Պաշտպանի թիմերն անհատական առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ, ինչի վերաբերյալ հաստատությունն առանձին զեկույց է ներկայացնելու։
Գրիգորյանը նաև պատասխանեց, որ փորձել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալ այդ թվում ադրբեջանցի իր կոլեգայից, ով այդպես էլ չի արձագանքել։
Պաշտպանը խոսեց սահմանամերձ համայնքներ կատարած այցերի, քաղաքացիների բարձրացրած հարցերի, վեր հանված խնդիրների մասին։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...