21:22 18.10.2022
Երևանի քաղաքապետրանում անցկացվել է ավագանու հերթական նիստը: Օրակարգի հարցերը վերաբերել են մայրաքաղաքի 2023-25թթ.-ի միջնաժամկետ ծախսերը հաստատելուն, հուշատախտակներ տեղադրելուն, ավտոկայանատեղիների հատկացմանը, հողամասերի նշանակությունը փոխելուն, բժշկական կենտրոնները միավորելուն, տարբեր տարիներին ընդունված որոշումներում փոփոխություն և լրացում կատարելուն: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործուղման մեջ է, ուստի ավագանու նիստը վարել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
Մինչ ավագանու նիստի օրակարգին անցնելը, ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հանդես եկավ հայտարարությամբ. օրեր առաջ Փարիզի քաղաքապետարանն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի: Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ:
Օրակարգը բաղկացած էր 12 հարցից: Հաստատվեց մայրաքաղաքի 2023-25թթ.-ի միջնաժամկետ ծախսերի մասին հարցը: Երևանի տարբեր մասերում կտեղադրվեն բանաստեղծ Չարենցի, դերասան Կարեն Ջանիբեկյանի, ճարտարապետ Լևոն Հովհաննիսյանի, Գիտուիթյունների ազգային ակադեմիայի անդամներ Սերգեյ Համբարձումյանի, Սերգեյ Կարապետյանի հուշատախտակները: Ավտոկայանատեղիների մասին հարցի ընթացքում ծավալվեց երկար քննարկում: Փոխքաղաքապետ Ավինյանը նախ հետաքրքրվեց մայրաքաղաքի տրանսպորտի համալրման ժամկետներով:
Ավինյանի հաջորդ հարցը միասնական տոմսային համակարգին էր վերաբերում, և արդյո՞ք քաղաքացին կկարողանա մեկ տոմսով, մեկ վճարումով կես ժամվա մեջ մի քանի տրանսպորտից օգտվել, և արդյոք դա կվերաբերի նաև մետրոյին:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...