Հայաստանի կոմպոզիտորների միության մի շարք անդամներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Հայաստանի կոմպոզիտորների միության մի շարք անդամներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17:21 19.10.2022

Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա հոբելյանի առթիվ և հայ երաժշտաարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամներ Քնարիկ Փիլոսյանը (երաժշտագետ), Նարինե Ավետիսյանը (երաժշտագետ), Գոհար Շագոյանը (երաժշտագետ), Գևորգ Հովհաննիսյանը (կոմպոզիտոր), Ջեննի Ասատրյանը (կոմպոզիտոր), Դավիթ Հալաջյանը (կոմպոզիտոր) և Ավետիս Բերբերյանը (կոմպոզիտոր) պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

Հանդիսավոր արարողության ժամանակ միության երախտավորների պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա հոբելյանի շրջանակում իրականացվել են բազմաբովանդակ նախագծեր: Շարքը մեկնարկել է ՀԿՄ «Երիտասարդական ֆորումի» «12 հնչյուն» կրթական նախագծով, որի շրջանակում Երևանի ավելի քան մեկ տասնյակ երաժշտական ու արվեստի դպրոցներում ներկայացվել են երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործական ձեռքբերումները: Սովորողները ծանոթացել են նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաների առանձնահատկություններին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը, որն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ: Հայաստանից և սփյուռքից շուրջ 15 պատանի ստեղծագործողներ Կոմպոզիտորների միությունում ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել է միության 90-ամյակին նվիրված փառատոն. շուրջ 45 ստեղծագործություն, այդ թվում՝ սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, ներկայացվել են երաժշտասեր հանրությանը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է միության վերանորոգված համերգասրահում, իսկ ճեմասրահում բացվել է միության արխիվային նյութերի ցուցահանդեսը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Իր տեսակով բացառիկ այս փառատոնում ընդգրկվել են Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, մենակատարները, առաջին անգամ մեծամասշտաբ նախագծում մասնակցություն է ունեցել նաև մարզային նվագախումբը: 7 համերգների ընթացքում տեղի է ունեցել 25 պրեմիերա:

Հոբելյանական տարվա անբաժան իրադարձություններից էր Երևանի մետրոպոլիտենում կազմակերպված ցուցահանդեսը՝ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային արխիվի, մետրոպոլիտենի համագործակցությամբ: Այս ցուցադրության շրջանակում առաջին անգամ ներկայացվել են միության արխիվային նյութերը, բացառիկ լուսանկարներ և փաստաթղթեր: Հոբելյանական հագեցած ծրագրի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է տարվա սկզբին հայտարարված լարային նվագախմբի ստեղծագործությունների մրցույթի եզրափակիչ փուլը. ստեղծագործությունները հնչել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ:

Տարվա ընթացքում կարևորագույն միջոցառումներից էր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ կայացած համերգային շրջագայությունը՝ Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղեր և Արցախ: Հայ կոմպոզիտորների պատվիրակությունն ավելի քան մեկ տասնյակ համերգներով հանդես է եկել սահմանապահ գյուղերում՝ նպաստելով արվեստի հասանելիությունն այդ բնակավայրերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

BACK_TO_TOP