18:38 02.03.2018
Հայաստանում նախատեսվում է ներդնել սոցիալական ծառայությունների ինստիտուտ:
«Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է, թե ինչ փոխություններ են նախատեսվում, ու այդ փոփոխությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան սոցիալապես անապահով բնակչության վրա:
Դեռևս նախորդ տարեվերջին մեկնարկած «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրով նախատեսվում է ՀՀ 10 մարզերի 60 համայնքներում ու Երևանում ներդնել սոցիալական աշխատողի հաստիք, որը կզբաղվի սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերմամբ, հաշվառմամբ ու կգնահատի սոցիալական աջակցություն ստացողների կարիքները:
«Սոցիալական աշխատողը պետք է մանրամասնորեն տեղեկացված լինի, թե ինչպիսին է համայնքի սոցիալական կազմը, ինչպիսի խոցելի խմբեր, մարդիկ կան, և այն սոցիալական օժանդակությունները, որ մեր համայնքներն իրենց բյուջեներով նախատեսում են, դրանք պետք է դառնան խիստ հասցեական», -ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Մասնավորապես, նախարարը մատնանշել է սոցիալական նպաստի հետ կապված խնդիրները, երբ այն ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքին է հասնում, այլ ապահովված:
«Մենք մինչ հիմա բողոքում ենք, որ նպաստ ստացողների ցուցակներում գոյություն ունեն անճշտություններ: Հաճախ ընտանիքներ կան, որոնք ֆինանսական ապահովվածություն ունեն, հայտնվում են ցանկում, իսկ իրապես կարիքավոր ընտանիքներ ունենք, որ չկան այդ ցանկի մեջ: Համայնքապետերն այս խնդրում որևէ դերակատարություն չունեն»,- ասել է նախարարը:
Ըստ նախարարի, այս խնդիրները հնարավոր է լուծել սոցիալական աշխատողի միջոցով, որը խոցելի խմբերի վերաբերյալ մշտապես ճշգրիտ տեղեկություններ կհայտնի համայնքապետարանին:
Հայաստանում սոցիալական ծառայությունների ներդրման ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության , Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի օժանդակությամբ: Ծրագիրը կտևի մինչև 2020 թվականը:
09:20 12.05.2025
AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդՆիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...
09:10 12.05.2025
Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանըԳերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության և ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների […] ...
09:00 12.05.2025
Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանելԶիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմերսոն Մնանգագվան իր այցը Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հաջող և արդյունավետ է որակել։ Այս մասին նա հայտարարել է պետական ZBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ այս այցը հաջող և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այն կարիքները, որոնք ունեն զիմբաբվեցիները, և որոնք, կարծում […] ...
08:50 12.05.2025
Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցություններըՌուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...
08:38 12.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.05.2025
ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայությանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...