Ավելի քան 2 մլն թուրքերի տատերը հայ են. Independent-ի անդրադարձը Թուրքիայի իսլամացած հայերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Ավելի քան 2 մլն թուրքերի տատերը հայ են. Independent-ի անդրադարձը Թուրքիայի իսլամացած հայերին

19:52 02.03.2018

Ամերիկյան Independent պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի կառավարության գործարկած կայքի մասին, որի շնորհիվ Թուրքիայի քաղաքացիները կարող են պարզել իրենց ծագումը: Հոդվածի հեղինակ Ռոբերտ Ֆիսկը գրել է.

«Մինչև սուլթան Էրդողանի ինքնահռչակումը հազարավոր թուրքեր ազատ խոսում էին իրենց ծագման մասին: Նրանք գիտեին, որ զանգվածային սպանությունների ու բռնաբարությունների ժամանակ շատ քրիստոնեական ընտանիքներ փրկվել են՝ իսլամ ընդունելով, տասնյակ հազարավոր հայուհիներ կնության են տրվել թուրքերին կամ քրդերին, իսկ նրանց երեխաները մեծացել են որպես մահմեդական և իրենց թուրք են կարծել:

Հնարավոր է՝ ավելի քան 2 մլն թուրք հայ տատիկ ունի, սակայն նրանք շարունակում են ժխտել ցեղասպանության փաստը»:

Ամերիկացի լրագրողը մատնանշել է ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի պատմությունը, նրա հրապարակումներն Արևմտյան Հայաստանի հայերի մասին և սպանությունը:

Նշենք, որ տարբեր աղբյուրներով՝ Թուրքիայի արևելյան շրջաններում՝ Արևմտյան Հայաստանում, այժմ 2-4 մլն հայկական արմատներ ունեցող մարդ է բնակվում: Նրանց մեծ մասը ժխտում է այդ փաստը՝ վախենալով հաշվեհարդարից, շատերն էլ աստիճանաբար վերադառնում են ազգային ինքնության, մկրտվում որպես քրիստոնյա:

Արևմտյան Հայաստանի Մուշ,  Տիգրանակերտ, Դերսիմ, Քահթա, Խարբերդ և այլ հայաշատ բնակավայրերում ստեղծվել են հայկական հայրենակցական միություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

09:20 12.05.2025

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանը

09:10 12.05.2025

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանը

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության և ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների […] ...

Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանել

09:00 12.05.2025

Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանել

Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմերսոն Մնանգագվան իր այցը Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հաջող և արդյունավետ է որակել։ Այս մասին նա հայտարարել է պետական ​​ZBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ այս այցը հաջող և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այն կարիքները, որոնք ունեն զիմբաբվեցիները, և որոնք, կարծում […] ...

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

08:50 12.05.2025

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

Ռուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 12.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

08:30 12.05.2025

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...

BACK_TO_TOP