10:50 01.06.2025
Հունիսի 1-ից ներքին տեղահանված տղամարդիկ կենթարկվեն զորահավաքի Ուկրաինայի զինված ուժերում՝ 25 տարեկան և բարձր տարիքի մյուս տղամարդկանց հետ հավասար հիմունքներով։
Գերագույն ռադայի պատգամավոր Ելենա Շուլյակի խոսքով՝ մարտ ամսին Ուկրաինայում պաշտոնապես գրանցվել է գրեթե 5 միլիոն ներքին տեղահանված անձ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բաց աղբյուրներում տվյալներ չկան այն մասին, թե նրանցից քանիսն են զորահավաքային տարիքի տղամարդիկ։
Այսուհետ զորահավաքային տարիքի տղամարդ ներքին տեղահանված անձինք պետք է գրանցվեն տարածքային զորակոչային կենտրոնում՝ ժամանակավոր գրանցման վայրում։
Նույնիսկ փաստաթղթերի կորստի դեպքում միգրանտը չի ազատվում զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականությունից։ Բացի այդ, նրանք պարտավոր են տեղեկացնել գրանցման վայրի ցանկացած փոփոխության մասին տեղափոխվելուց հետո 10 օրվա ընթացքում։
Եթե քաղաքացին որոշում է վերադառնալ իր նախկին բնակության վայր, նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել համապատասխան մարմնին մեկնելուց ոչ ուշ, քան երեք օր առաջ։
22:55 02.06.2025
Հունիսի 2-ը նշվում է որպես Ռազմական սպորտի օրՀունիսի 2-ը զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական սպորտի օր: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում։ ...
22:47 02.06.2025
Անկարան ու Բաքուն օգտագործում են բնապահպաններին Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը խանգարելու համարԹուրք բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց երկրի իշխանություններից պահանջելով ջանքեր գործադրել Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի փակմանը հասնելու ու Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը բացառելու համար: Ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունիսի 1-ին թուրքական 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ միացել են այս հայտարարությանը և այն համատեղ տարածելու նպատակով այդ կազմակերպությունների […] ...
22:39 02.06.2025
Մյունխենում կայացած ՉԼ եզրափակիչներում հաղթած բոլոր թիմերն առաջին անգամ են նվաճել գլխավոր եվրագավաթըՄյունխենում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում հաղթած բոլոր թիմերը պատմության մեջ առաջին անգամ են նվաճել գլխավոր եվրագավաթը, հաղորդում է Football Meets Data-ն: Մյունխենում անցկացված եզրափակիչներում պատմության մեջ Չեմպիոնների լիգայի առաջին տիտղոսը նվաճել են «Նոթինգեմ Ֆորեսթը» (1979), «Մարսելը» (1993), «Բորուսիա Դորտմունդը» (1997), «Չելսին» (2012) և ՊՍԺ-ն (2025): Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մայիսի 31-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում 5-0 հաշվով […] ...
22:27 02.06.2025
Երևանում 33-ամյա վարորդը «Nissan Altima»-ով բախվել է ամբողջությամբ չորացած ծառին, տապալել այն, ապա՝ երկաթե սյանըՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտաշեսյան փողոցում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 33-ամյա Վլադիմիր Հ․-ն իր վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դարն ապրած ամբողջությամբ չորացած ծառին, տապալել այն, ապա երկաթե սյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ […] ...
22:18 02.06.2025
Ռուս – ուկրաինական թնջուկը Ստամբուլյան հարթակում. Առնոլդ Բլեյանի հարցազրույցըՍտամբուլը դարձյալ հարթակ է ռուս – ուկրաինական բանակցությունների համար: Բայց հենց այդ բանակցությունների նախօրեին ուկրաինական կողմը ԱԹՍ խոշոր հարձակում նախաձեռնեց Ռուսաստանի ռազմաօդային բազաների վրա: Ինչպե՞ս կարող է այս ամենը անդրադրադառնալ ընդհանրապես գործընթացների վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է փորձագետ Առնոլդ Բլեյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:09 02.06.2025
Դեմբելեն շարունակում է գլխավորել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն շարունակում է գլխավորել Goal-ի վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստին հաջորդում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստները` Լամին Յամալն ու Ռաֆինյան։ Չորրորդը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն` 5-րդն է։ Չեմպիոնների լիգայի եզրափակչի հերոս Դեզիրե Դուեն բարձրացել է 6-րդ տեղ։ «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների տասնյակը` ըստ Goal-ի 1. Ուսման […] ...