10:19 01.06.2025
ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել ևս մեկ նոր ճաշարան։
Մանրամասները ՝ տեսանյութում։
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...
23:34 02.06.2025
Երևանի ու Մադրիդի քաղաքապետները քննարկել են համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքըԵրևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս գործընկերությունը կնպաստի […] ...
23:26 02.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 26-ից հունիսի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.75 մ (01.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած […] ...
23:19 02.06.2025
Երևանի ավագանու անդամների տեղում այսօր աշակերտներն էինԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի օրենսդիր մարմնի դերում այսօր 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նախապես ուղարկված 69 զեկույցներից՝ աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել էին լավագույն […] ...
23:14 02.06.2025
ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության բացմանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրության բացմանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերը և Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը: Ցուցադրությանը ներկայացված […] ...