Սննդաբանը մեկնաբանել է ամեն օր ապուր ուտելու անհրաժեշտության մասին հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Սննդաբանը մեկնաբանել է ամեն օր ապուր ուտելու անհրաժեշտության մասին հայտարարությունը

08:22 08.11.2022

Ամեն օր ապուրներ ուտելու կարիք չկա, քանի որ սա ընդամենը ճաշի տարբերակ է, ասում է դիետոլոգ Նատալյա Կրուգլովան։ Նա մեկնաբանել է տարածված հայտարարությունը Պետերբուրգի ռադիոյին տված հարցազրույցում։

Կրուգլովան հայտարարել է, որ խյուսով ապուրները և այլ բանջարեղենային ապուրները շատ առողջարար են, քանի որ դրանք լավ են մարսվում և ավտոմատ կերպով ավելացնում են սննդակարգում մանրաթելերով հարուստ բուսական մթերքների քանակը։ Սակայն, նրա կարծիքով, դրանք սննդակարգում պետք է ներառել միայն այն դեպքում, եթե մարդը սիրում է դրանք, քանի որ առողջ լինելու համար մարդուն պետք է ոչ թե ապուր, այլ հավասարակշռված դիետա։

Միևնույն ժամանակ, սննդաբանն արգելել է ամեն օր ապուրներ ուտել, որոնցում կա շատ միս, յուղ և ավելորդ աղ. ճաշատեսակների այս կատեգորիան շատ կալորիական է, մեծացնում է մարսողական համակարգի բեռը և կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի աշխատանքի անհավասարակշռություն:

Բացի դրանից, Կրուգլովան խորհուրդ է տվել ապուրը եփել ոչ թե առաջին, այլ երկրորդ արգանակով, եփելիս օգտագործել ցածր յուղայնությամբ հավի կամ հնդկահավի միս, բանջարեղեն ավելացնել միայն վերջին փուլում. այս ամենն ավելի առողջ կդարձնի ապուրը։

«Եթե ապուրների նկատմամբ վերաբերմունքը բացասական է, ապա կարող եք գտնել այլ, ավելի հարմար տարբերակներ, թե ինչպես օգտագործել օրգանիզմին անհրաժեշտ մթերքները»,- ամփոփել է սննդաբանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP