Բժիշկը թվարկել է որովայնի ճարպից ազատվելու հինգ պարզ եղանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Բժիշկը թվարկել է որովայնի ճարպից ազատվելու հինգ պարզ եղանակ

16:58 20.11.2022

Որովայնի ճարպից ազատվելու համար հարկավոր է ավելի քիչ նյարդայնանալ և նվազեցնել ալկոհոլի օգտագործումը, կարծում է բժիշկ Մայք Բոլը:

Բոլը բացատրել է, որ կան մարմնի ճարպի տարբեր տեսակներ, և որովայնի շրջանում հաճախ առաջանում է ներքին օրգանների ճարպ: Այն կուտակվում է որովայնի օրգանների շուրջ և կարող է առաջացնել սրտի հիվանդությունների, հիպերտոնիայի և այլ վտանգավոր հիվանդությունների զարգացում:

Առաջին հերթին բժիշկը խորհուրդ է տալիս բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը և հիշել, որ սպորտի կամ սննդակարգի միջոցով հնարավոր չէ նիհարել միայն մարմնի որոշակի հատվածում՝ լինի դա որովայն, թե ազդրեր։ Նա խորհուրդ  է տվել ամենօրյա զբոսանքներ կատարել ոտքով և փնտրել լրացուցիչ ֆիզիկական ակտիվության հնարավորություններ, օրինակ՝ հրաժարվել վերելակից օգտվելուց։

Արդյունավետ քաշի կորստի համար Բոլը խորհուրդ է տալիս ավելացնել սննդակարգում սպիտակուցի, բանջարեղենի և մրգերի քանակը:

Անհրաժեշտ է նաև նվազեցնել ալկոհոլի օգտագործումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը հրահրում է որովայնի շրջանում ճարպային կուտակումների առաջացումը, ասում է Բոլը: Բացի այդ, քաշի ավելացման պատճառը կարող է լինել սթրեսը և անորակ քունը: Սթրեսի մակարդակը նվազեցնելու համար բժիշկն առաջարկում է փորձել շնչառական պրակտիկա և մեդիտացիա: Եթե կա քրոնիկ անհանգստություն, ապա ավելի լավ է դիմել մասնագետի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP