2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն. Մարտին Գալստյանը ներկայացրել է բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն. Մարտին Գալստյանը ներկայացրել է բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը

14:13 16.11.2022

Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում` պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ արտահանման աճի համար կայուն հիմքերի ձեւավորումը: Ուստի, տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների, սահմանված ժամկետներում եւ ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաեւ ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման եւ արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից: Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում, ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը,ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով 2023 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծով նախանշվող նպատակադրումներին` բանախոսը նշել է, որ եկող տարի եւս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը` նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը` միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ: Հաշվի առնելով ընթացիկ տարում դիտարկվող հատկապես ծառայությունների ոլորտում պահանջարկի էական առաջանցիկ աճը, ինչպես նաեւ 2022 թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավման համեմատաբար համեստ ցուցանիշները` կարեւորվել է 2023 թ. հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացման եւ հարկերի ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը, ինչն ամբողջական պահանջարկի զսպման միջոցով կնպաստի մակրոտնտեսական կայունության` միաժամանակ տնտեսական աճի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսներ ձեւավորելով:

Ամփոփելով իր խոսքը` ԿԲ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում կարեւորվում է կոորդինացված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացումը, ուստի առաջանցիկ պահանջարկի կարգավորման եւ մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: Բանախոսի արձանագրմամբ բյուջեի ծախսերի բարելավմանը, կապիտալ ծախսերի մասնաբաժնի մեծացմանը, ինչպես նաեւ հարկերի հավաքագրման բարելավմանն ուղղված բարեփոխումների եւ միջոցառումների ամբողջական իրականացումն անհրաժեշտ հիմքեր կձեւավորի ՀՆԱ-ներուժային մակարդակի բարձրացման եւ երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP