Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր

12:21 17.11.2022

ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիային, դրանից հետո երկու երկրների միջև ընթացող բանակցությունների հեռանկարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռիքերը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում:

«Ես տարածաշրջանում էի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ և հանդիպեցի նախագահ Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իմ հանդիպումները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարությունների հանդիպումներին պետքարտուղար Բլինքենի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի, ինչպես նաև պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Մինչ այս պահը մենք շարունակում ենք ջանքերը, և ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերներ երկրների ջանքերը հիմքեր նախապատրաստեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումների շարքի համար՝ խաղաղության հետ կապված հարցերը քննարկելու համար»,- ասել է Ռիքերը:

Նա հավելել է՝ չնայած վերջին ռազմական գործողություններին՝ իրենց ոգեշնչում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների մասնակցության տեմպը խաղաղ գործընթացին: «Ղեկավարները վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ի միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են բանակցությունների համար, վերջին անգամ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում: Պրահայի հանդիպումը 2 նշանակալի արդյունքի հանգեցրեց, որոնք կարող են խաղաղության ճանապարհը շարունակելու հիմք լինել: Խոսքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը փոխադարձ ճանաչելու մասին է՝ որպես հիմք սահմանի հարցերը քննարկելու համար, ինչպես նաև ԵՄ դիտորդներ ուղարկելու որոշման մասին է»,- ասել է Ռիքերը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP