13:45 17.11.2022
Այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, դարձյալ, եթե սոցիալական իմաստով գնահատելու լինենք, հետեւյալի մասին է.ամեն հաջորդ օր, նաեւ հաջորդ տարի, մեր քաղաքացիները, խոսքը վերաբերում է աշխատող աղքատներին, միայնակ կենսաթոշակառուներին, ընդհանրապես` աղքատ ընտանիքներին, ավելի վատ են ապրելու ամեն հաջորդ օր, քան դրա նախորդ օրը, քանի որ ամեն հաջորդ օր գներն աճում են, իսկ եկամուտները դրան համաչափ` ոչ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում:
Իրավական տեսանկյունից գնահատելով` պատգամավորը նշել է, թե սա հակասում է մեր երկրի սահմանադրական հիմնական պահանջներին, քանի որ մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է լինի սոցիալականը:
Թադեւոս Ավետիսյանն անդրադարձել է սոցիալական հարցերին, ժողովրդագրական խնդիրներին, սպառողական ապրանքների գնաճին եւ ցածր աշխատավարձերին` համեմատականներ անցկացնելով պաշտոնատար անձանց եւ շարքային քաղաքացիների աշխատավարձերի միջեւ: Ըստ պատգամավորի` ահագնացող գնաճի բոլոր գործոններն այժմ կան. կանխատեսվում է, որ դա շարունակվելու է նաեւ հաջորդ տարի:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է իրենց խմբակցության` քառօրյային մասնակցելուն, նշելով, որ այս լիագումար նիստին մասնակցելը պայմանավորված էր նրանով, որ այն կարեւոր հարցերը որոնք ունեին, որոնք տեղավորվում էին իրենց օրակարգում, այդ հարցերի շուրջ մասնակցեն քննարկումներին եւ բարձրաձայնեն իրենց տեսակետը:
«Այդքան գովերգած նախագծերը լոկ փոքր դետալներ են: 2 տարի է իշխանությունը խոսում է ԶՈՒ բարեփոխումների ռազմավարության մասին: 2022 թ. փետրվարին Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ռազմավարությունը պատրաստ է, բայց արդեն հասել ենք նոյեմբեր ամիս, դեռ գլոբալ ռազմավարությունը ներկայաացված չէ: Փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխումներ են իրականանում: Իրականում այս նախագիծը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որն իշխանությունն իր հիմնավորումներում նշում է, որ չի հաջողել, նշանակում է, որ այս իշխանությունը` իր նշանակած Պաշտպանության նախարարներով, զինվորական վերնախավով տապալել է այդ ծրագիրը եւ նոր ծրագիր է առաջ բերում, որն ինքնին խնդրահարույց է»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...