14:42 17.11.2022
2023 թ. պետական բյուջեի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է մոտ 2,6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,5 մլրդ դոլար: Նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի համեմատ շուրջ 19 տոկոսով ավելացել է 2023 թ. ծախսային հատվածը, որի հաշվին կարողացել ենք մոտ 50 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: 12 տոկոսով էլ ավելացվել են սոցիալական ծախսերը. 2023 թ. հուլիս ամսից կբարձրանա կենսաթոշակների չափը: 2023 թ. միջին կենսաթոշակը մոտավորապես 44.500 դրամից կբարձրանա՝ կազմելով ավելի քան 50.000 դրամ: Հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից կդառնա 75.000 դրամ: Աժ մամուլի ծառայության փոխանցմամբ՝այս մասին նոյեմբերի 17-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Կարեւորելով մարդկային կապիտալի եւ տնտեսական զարգացմանն ուղղվող ֆինանսական միջոցների ավելացումը՝ Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ եկող տարի Սյունիքի մարզում կմեկնարկեն Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Այս տարի կավարտվեն շուրջ 100 դպրոցի եւ մանկապարտեզների շինարարական աշխատանքները, իսկ 2023 թ.՝ եւս շուրջ 100-ինը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության շրջանակային պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցին: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ պետք է հասցեագրվեն բոլոր խնդիրները: «Ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետեւանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ: Խոսքն ընդհանուր կարմիր գծերը ֆիքսելու, խնդիրները հասցեագրելու մասին է, ինչի հիմքի վրա նոր կկարողանանք առաջ շարժվել: Սա առաջարկ է, որ հնչել է մեր կողմից, եւ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացում ինչ զարգացումներ կլինեն, եւ ըստ այդմ՝ առաջ կշարժվենք: Կարմիր գծերը, ըստ էության, ֆիքսված են. 29.800 քառ. կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ինչն ինքնին նշանակում է, որ ՀՀ սուվերեն տարածքում այս պահին գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր: Հասցեագրելով խնդիրները, փորձելով հնարավորինս ճկուն լինել բանակցային գործընթացում՝ պետք է առաջ շարժվել, բնականաբար ակնկալելով մեր միջազգային գործընկերների աջակցությունը՝ նվազեցնելու սահմաններին, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում էսկալացիայի ռիսկը: Հետագա զարգացումների մասին թե՛ ԱԳ նախարարությունը, թե՛ Անվտանգության խորհուրդը, թե՛ վարչապետը հնարավորինս դետալային փորձում են ներկայացնել»,-նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Խոսելով մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ասել, թե որքանով է դա հնարավոր, որովհետեւ այն մեծապես կախված է Ադրբեջանից: «ՀՀ-ն տրամադրված է մինչեւ տարեվերջ ստորագրել, իսկ հնարավորությունները մեծացնելու համար մեր դիվանագիտական կորպուսն անում է ամեն ինչ»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր միջազգային գործընկերներին հայ-ադրբեջանական բանակցություններում աջակցության եւ հարթակ ստեղծելու առաջարկների համար: Պատգամավորը հավելել է, որ ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձեւաչափով, ինչ ժամկետներում եւ բովանդակությամբ կստորագրվի պայմանագիրը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...