Սննդաբանն անվանել է հինգ սովորություն նիհարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Սննդաբանն անվանել է հինգ սովորություն նիհարելու համար

17:45 20.11.2022

Նիհարելու համար պետք է ավելի շատ տնական սնունդ ընդունել, կարծում է սննդաբան Մենդի Էնրայթը։ Նա անվանել է երեք սովորություն՝ կալորիաները պակասեցնելու և ավելորդ քաշը կորցնելու համար:

Էնրայթը բացատրում է, որ օրական կես կամ մեկ ժամանոց մարզումը բավական չէ էֆֆեկտիվ նիհարելու համար։ Սննդաբանը համոզված է, որ կարևոր է օրվա ընթացքում անընդհատ շարժվել և շատ չնստել։ Օրինակ՝ կարելի է պարբերաբար վեր կենալ գրասեղանի մոտից և կարճ մարմնամարզություն կատարել, կամ ընտրել տուն կամ խանութ տանող ավելի երկար ճանապարհ։ Բացի դրանից՝ մասնագետը խորհուրդ է տալիս կանոնավոր կատարել ուժային վարժություններ, քանզի դրանք նպաստում են մկանների զարգացմանը և նյութափոխանակության բարելավմանը։

«Տանը պատրաստելը ավտոմատ կերպով նվազեցնում է ձեր ընդունած կալորիաների քանակը, քանի որ դուք եք վերահսկում բաղադրիչները և չափաբաժինները»,- ասել է Էնրայթը: Նրանց, ովքեր սովոր չեն ճաշ պատրաստելուն, նա խորհուրդ է տալիս սկսել պարզ կերակուրներից, ինչպիսիք են աղցանները և խաշած ուտեստները:

Սննդաբանը խորհուրդ է տալիս բաց չթողնել նախաճաշը և նախաճաշի, ճաշի և ընթրիքի միջև շատ երկար ընդմիջումներ չանել։ Ավելի լավ է ուտել հաճախ և փոքր չափաբաժիններով, քան հազվադեպ և մեծ չափաբաժիններով: Մեկ այլ խորհուրդ նիհարելու համար ավելի շատ ջուր խմելն է՝ չփոխարինելով այն սուրճով, թեյով և ալկոհոլով:

Եզրափակելով՝ Էնրայթը խորհուրդ է տվել վերահսկել ընդունվող սննդի չափաբաժինները և բանջարեղեն ավելացնել յուրաքանչյուր կերակուրին: Նրա ասելով՝ դրանք առողջարար են, ցածր կալորիականություն ունեն և հարուստ են բջջանյութով, ինչը լավացնում է մարսողությունը և երկարացնում հագեցվածության զգացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP