Նշվել է երեխաների՝ հիվանդությունների հանդեպ ամենախոցելի տարիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Նշվել է երեխաների՝ հիվանդությունների հանդեպ ամենախոցելի տարիքը

17:28 20.11.2022

Հիվանդությունների հանդեպ երեխաների ամենախոցելի տարիքը նշել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր արտահաստիքային մասնագետ, Մոսկվայի Բաշլյաևայի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Իսմայիլ Օսմանովը։

«Երեխայի օրգանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք նախատրամադրում են հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի։ Սրանք զարգացման, այսպես կոչված, կրիտիկական շրջաններ են, երբ նյութափոխանակության մակարդակի բարձրացումը, որն ուղղված է ինտենսիվ աճի ապահովմանը, հանգեցնում է պաշտպանական պաշարների նվազմանը։ Երեխայի ինտենսիվ աճը տեղի է ունենում 1, 4-6, 11-12 և 16-17 տարեկանում»,- ասաց բժիշկը:

Բժշկի խոսքերով՝ հենց այդ ժամանակահատվածների համար է հատկապես կարևոր նախապատրաստել երեխային և ամրապնդել նրա իմունիտետը։ Այդ դեպքում կա հնարավորություն դիմակայելու տարբեր վիրուսների և բակտերիաների։ Առաջին հերթին երեխաները պետք է լիարժեք և հավասարակշռված սնունդ ընդունեն։

Մանկության տարիներին կրծքով կերակրումը և բազմազան լրացուցիչ սնունդն օգտակար են։

«Տարիքով ավելի մեծ երեխաների համար հարմար է ֆերմենտացված կաթնամթերքը, որը հարուստ է սպիտակուցներով և պրոբիոտիկներով, ինչպես նաև միսը, ձուկը, ձուն, բանջարեղենը, մրգերը և հացահատիկային մթերքները: Միևնույն ժամանակ, կարևոր է սահմանափակել շաքարի և աղի օգտագործումը»,- ասել է Օսմանովը։

Նա նաև խորհուրդ է տվել ծնողներին վերահսկել երեխայի առօրյան՝ ապահովելով նրան լիարժեք և առողջ քուն։ Դա կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը և կնվազեցնի սթրեսի մակարդակը:

Կարևոր է ամրապնդել իմունային համակարգը՝ վարելով ակտիվ ապրելակերպ և մաքուր օդին զբոսնելով:

Բժիշկը հիշեցրել է երեխային կոփելու անհրաժեշտության մասին։ Նա խորհուրդ է տալիս բարուր փոխելիս որոշ ժամանակ թողնել առանց հագուստի, բայց պայմանով, որ սենյակը, որտեղ գտնվում է փոքրիկը, բավականաչափ տաք լինի, իսկ երբ նա մեծանա, լողացնել տաք ու սառը ջրով հաջորդաբար՝ սկսելով ոտքերից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP