Պետական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» և «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Պետական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» և «Զուլալի» ֆիլմերն արժանացել են միջազգային մրցանակների

17:11 28.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին:

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող): Արտադրող ընկերություններն են՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas», ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Հայոց եղեռնի մասին:
Մրցանակի է արժանացել նաև Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Այն մասնակցել է Մոսկվայի «Կինոն առանց արգելքների» («Кино без барьеров», «Breaking Down Barriers») հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնին և հաղթել «Երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

10:30 09.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.8 դրամ: ...

Ռուբիոն Պակիստանին և Հնդկաստանին կոչ է անում դեէսկալացնել իրավիճակը

10:15 09.05.2025

Ռուբիոն Պակիստանին և Հնդկաստանին կոչ է անում դեէսկալացնել իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել երկու կողմերին էլ թուլացնել իրավիճակը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Պակիստանի վարչապետի հետ զրույցում Ռուբիոն «ընդգծել է անհապաղ լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությանը՝ կոչ անելով շարունակել հարաբերությունների […] ...

Axios. Թրամփը քննարկել է Իրանը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարարի հետ

10:00 09.05.2025

Axios. Թրամփը քննարկել է Իրանը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարարի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ նախկինում չբացահայտված հանդիպման ժամանակ քննարկել է Թեհրանի միջուկային ծրագիրը և Գազայի հատվածը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը, ինչի մասին չեն հայտնել ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը։ Չորեքշաբթի օրը Դերմերը հանդիպել է […] ...

Հյուսիսային Կորեան հրթիռային զորավարժություններ է անցկացրել՝ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ

09:55 09.05.2025

Հյուսիսային Կորեան հրթիռային զորավարժություններ է անցկացրել՝ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ

Կորեայի ժողովրդական բանակը համատեղ զորավարժություններ է անցկացրել, որոնք ներառում են հարձակումներ հեռահար զենքերով և հրթիռային համակարգերով։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ընդգծվում է, որ զորավարժություններն անցկացվել են Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ։ Ինչպես հայտնում է KCNA-ն, զորավարժությունները ներառում են 600 մմ հեռահար բազմակի արձակման հրթիռային համակարգ և Hwasong-11ga մարտավարական բալիստիկ հրթիռ: «Կային […] ...

Պուտինը Սի Ծինփինին ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին

09:50 09.05.2025

Պուտինը Սի Ծինփինին ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը բանակցություններ սկսել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ՝ արդար խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Պուտինը բարձր է գնահատում Չինաստանի օբյեկտիվ և անկողմնակալ դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում և հայտնում է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ […] ...

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում հանդիպում նախատեսված չէ

09:40 09.05.2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում հանդիպում նախատեսված չէ

ԱՄՆ-ի շտաբի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված չէ, սակայն կողմերի միջև «շատ լավ» բանակցություններ են ընթանում։ Հարցը, թե արդյոք հավանականություն կա, որ Թրամփը կհանդիպի Պուտինի հետ իր առաջիկա մերձավորարևելյան շրջագայության ժամանակ, ամերիկացի առաջնորդին ուղղել են լրագրողները՝ Սպիտակ տանը։ «Չեմ կարծում: Բայց մենք […] ...

BACK_TO_TOP