17:30 15.08.2018
Երկրում տեղի ունեցած ամեն ինչի համար ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատու են բոլորը՝ անկախ նրանից, թե ով որտեղ է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին:
«Մարտի 1-ը մեր ողբերգություն է, բայց դրա համար բոլորն են պատասխանատու: Երբ նախկինները Մարտի 1 էին քննարկում՝ մի կողմին էին ձերբակալում, հարցաքննում, նորերը՝ մյուս կողմին. այս տեսակ քննություն չի լինում, բայց Մարտի 1-ը մեզ դաս եղել է: Դրա ապացույցն այն է, որ Մարտ 1-ին բարիկադներ սարքող և այդ ձևով հեղափոխության փորձ անողները 2018թ. ձեռքերը վեր հեղափոխություն արեցին, նաև ասացին, որ սխալ են եղել, իշխանությունն էլ այս անգամ չկրակեց»,- ասել է նա:
Մարգարյանը, սակայն, ընդգծել է՝ Մարտի 1-ը պետք է չխանգարի, որ ներկան ծառայեցնեն ժողովրդի բարօրությանը, երկրի դիմագծի հստակեցմանը, որ գնան համերաշխության, միասնականության ճանապարհով: Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցի՝ պետք է թշնամանք չլինի, և նույնիսկ եթե պետք է մեղավոր գտնել, դա պետք է անել այնպես, որ մեր ժողովրդի մեջ նոր թշնամական մթնոլորտ չստեղծվի:
«Անցյալի էջը փակված է, վերադարձ դեպի անցյալ չի լինի, սա պետք է գիտակցենք. նոր Հայաստանը պետք է ստեղծվի, ձևավորվի, կազմավորվի ժողովրդավարության ամբողջական հասկացության վրա, նույնիսկ եթե կան հարցեր, որոնք քաղաքական հետապնդման, դատական քննության կարիք ունեն, դա պետք է արվի այնպես, որ ժողովրդավարությունը չվտանգվի, որ վստահության մթնոլորտ ստեղծվի, ապա թե ոչ՝ կրկնելու ենք նույնը»,- ասել է նա:
ՀՅԴ հասցեին հնչող մի շարք քննադատություններին Մարգարյանը պատասխանել է՝ հիշեցնելով, որ 2008թ. այդ օրերին իրենք ոչ այս կողմում են եղել, ոչ այն, ավելին՝ իրենք կողմերին ասել են՝ կանգ առեք, այս ընթացքը տանում է առճակատման:
20:54 23.05.2025
Փրկարարները գտել են որոնվող քաղաքացուն20:54 23.05.2025
Փրկարարները գտել են որոնվող քաղաքացունՄայիսի 23-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել է «Եղնիկասար» կոչվող հանդամասում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության […] ...
20:45 23.05.2025
Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետոՌուսական կողմը պատրաստ կլինի Ուկրաինային ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, հենց որ ռազմագերիների փոխանակումն ավարտվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այժմ ակտիվորեն աշխատում է պայմանավորվածությունների երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որտեղ ուրվագծվում են «կայուն, երկարաժամկետ, համապարփակ կարգավորման համաձայնագրի […] ...
20:34 23.05.2025
ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՄայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
20:26 23.05.2025
Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքիցՄայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից և հանձնել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։ ...
20:15 23.05.2025
Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմUFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ: «Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ: Ես կընդունեի այդ մենամարտի հրավերը, քանի որ նա […] ...