10:40 30.11.2022
ԱՄՆ-ը մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times-ը։
Ըստ աղբյուրի՝ խմբում ներառվելու են Յոթնյակի անդամ երկրները և նրանց ամենամոտ դաշնակիցները: Խմբի անդամները կհանդիպեն դեկտեմբերին Փարիզում։
Դրա ստեղծման շուրջ քննարկումները սկսվել են նոյեմբերի սկզբին՝ Մյունսթերում G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում, նշում է թերթը։ Ենթադրվում է, որ «էներգետիկ խումբը» անալոգիայով կաշխատի ապրիլին արևմտյան երկրների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ Կիևին ռազմական օգնությունը համակարգելու համար։
Երեքշաբթի ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Ուկրաինայի էներգետիկ ցանցերին անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար 53 մլն դոլար հատկացնելու մասին։ Աջակցության այս փաթեթը կներառի բաշխիչ տրանսֆորմատորներ և այլ սարքավորումներ:
Ինչպես նշվում է Պետդեպարտամենտում, օգնության նոր տրանշը կկազմի 55 միլիոն դոլար, որը նախկինում հատկացրել էր Միացյալ Նահանգները որպես շտապ օգնություն Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար։ Ընդհանուր առմամբ, երբ Ռուսաստանը սկսեց հատուկ ռազմական գործողությունը, Վաշինգտոնը Կիևին տրամադրել է գրեթե 32 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ 145 միլիոն դոլար՝ «ուկրաինական էներգետիկ հատվածի վերանորոգման, պահպանման և ամրապնդման համար»։
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...