00:03 06.12.2022
ԱՄՆ Միչիգան քաղաքի բնակիչը, ով օրական սնվել է 10 հազար կիլոկալորիայով, բացահայտել է իր նիհարելու գաղտնիքը և խորհուրդներ տվել նիհարել ցանկացողներին։ Պատմությունն այն մասին, թե ինչպես է գեր տղամարդը դարձել բոդիբիլդեր, հրապարակում է Daily Mail-ը։
31-ամյա Դեյվիդ Ռոդենն ասում է, որ մեծացել է սիրառատ ընտանիքում, բայց չնայած տանը լավ մթնոլորտին, նա անառողջ հարաբերություններ է զարգացրել սննդի հետ: Դեռահաս տարիքում Ռոդենը շատ վիդեոխաղեր էր խաղում և միաժամանակ շատ կալորիականությամբ և յուղոտ սնունդ էր ուտում։
Ամերիկացին ամեն օր ուտում էր 15 չափաբաժին գետնանուշի կարագ՝ որպես խորտիկ և չէր մերժում որևէ հյուրասիրություն: Ժամանակի ընթացքում նա սկսեց կշռել մոտ 180 կիլոգրամ, ինչը բացասաբար է ազդել նրա առողջության վրա՝ Ռոդենի մոտ ախտորոշվել է նախադիաբետ և հիպերտոնիա։
Բացի առողջական խնդիրներից, Դավիթը տառապում էր ցածր ինքնագնահատականով։ Ավելորդ քաշի պատճառով հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել, իսկ աղջիկները մերժել են նրան ու հրաժարվել ժամադրվելուց։ Ինչ-որ պահի Ռոդենը հոգնել է դրանից և վճռականորեն որոշել է փոխել իր կյանքը: Նա սկսել է նոր առողջ սովորություններ մտցնել, գրքեր կարդալ և լսել իր իրական ցանկությունները։
Նա որոշել է նիհարել շաբաթական մեկ կիլոգրամով և գովել իրեն միջանկյալ արդյունքների հասնելու համար։ Նա առողջ նախուտեստներ էր պատրաստում։ Միաժամանակ, շաբաթը երկու անգամ իրեն թույլ էր տալիս ընկերների շրջապատում համեղ ուտել։
Սկզբում Ռոդենը կարդիո վարժություններ էր անում՝ ճարպերն այրելու համար։ Երբ քաշը իջնում է, սկսում է հետաքրքրվել փաուերլիֆթինգով։ Նիհարել ցանկացողներին նա խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե դիետաների, այլ ապրելակերպի փոփոխության վրա։
«Դուք պետք է հասկանաք, որ դուք փոխվում եք ձեր մնացած կյանքի համար», – զգուշացրել է նա:
Դեյվիդը խորհուրդ է տվել կենտրոնանալ կալորիականության դեֆիցիտի վրա, ավելացնել սպիտակուցի ընդունումը և ընտրել ճիշտ սպորտաձևը, որից չեք խորշում: Նա եզրափակել է՝ առաջարկելով տոնել անգամ ամենափոքր ձեռքբերումները։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...