Մահացել է ջութակահար Պետրոս Հայկազյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

Մահացել է ջութակահար Պետրոս Հայկազյանը

19:09 06.03.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 5-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, բազմավաստակ մանկավարժ, երաժշտական կրթության հմուտ կազմակերպիչ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երկար տարիների տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Մովսես Խորենացու մեդալակիր Պետրոս Ասատուրի Հայկազյանը:

Պետրոս Հայկազյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 19-ին Գյումրիում: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Պետրոս Հայկազյանը զորացրվելուց հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ուսանելով պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարանում: 1950 թվականից մինչև կյանքի վերջին օրերը նա դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Եղել է դպրոցի ուսմասվար, իսկ 1967-2003 թվականներին՝ տնօրեն:

Նրա ղեկավարության օրոք Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը դարձել է Հայաստանի Հանրապետության առաջատար երաժշտական կրթօջախներից մեկը՝ ամրապնդելով իր կապերը Մոսկվայի, Թբիլիսիի և Սովետական Միության այլ քաղաքների երաժշտական դպրոցների հետ:

«Անմնացորդ նվիրվելով մանկավարժական աշխատանքին՝ Պետրոս Հայկազյանը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի՝ իր ղեկավարած ջութակի դասարանում կրթել և դաստիարակել է տասնյակ ջութակահարների, որոնք ներկայում աշխատում են Հայաստանի և արտերկրի սիմֆոնիկ և կամերային նվագախմբերում, լարային կվարտետներում և կամերային այլ անսամբլներում, վարում են մենակատարի և մանկավարժի ակտիվ գործունեություն:

Նրա աշակերտների թվում են այնպիսի ջութակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, ինչպիսիք են՝ Վիկտոր Խաչատրյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բագրատ Վարդանյանը, Տիգրան Տողրամաջյանը, Անահիտ Կուրտիկյանը, Գևորգ Բուդաղյանը, Դավիթ Հարությունյանը, Տաթևիկ Խաչատրյանը, Աստղիկ Վարդանյանը, Մարտին Յավրյանը, Սյուզի Երիցյանը, Գևորգ Ղարաբեկյանը, Էմանուել Ճգնավորյանը, Տիգրան Հախումյանը, Անուշ Նիկողոսյանը, Դիանա Ադամյանը և շատ ուրիշներ»,-ասված է մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Պետրոս Հայկազյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 7-ին՝ ժամը 17:30-19:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը կկայանա մարտի 8-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

14:01 01.05.2024

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը։ «Երևանցիներն ու քաղաքի հյուրերը մինչև գիշեր վայելել են սիրված ստեղծագործություններ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

12:15 30.04.2024

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ. Գյումրու հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և […] ...

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

23:59 29.04.2024

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մտավորականներ, արվեստագետներ, Վալենտին Պոդպոմոգովի ընտանիքի անդամները, նրա արվեստի […] ...

Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

11:33 29.04.2024

Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

Կերպարվեստի աշխարհի ամենահայտնի գլուխգործոցներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կարող է անհետանալ Լուվրի իր սովորական վայրից. թանգարանի ղեկավարությունը նախատեսում է կտավը տեղափոխել հատուկ ստորգետնյա սենյակ։ Այս մասին գրում է Telegraph թերթը։ Նյութում ասվում է, որ չնայած «Մոնա Լիզայի» մեծ ժողովրդականությանը Լուվրի այցելուների շրջանում՝ վերջիններս, դատելով հարցումներից, սովորաբար մնում են հիասթափված իրենց տեսածից և այն […] ...

Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին

00:02 28.04.2024

Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125- ամյակին։ Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […] ...

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

19:30 26.04.2024

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […] ...

BACK_TO_TOP