ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի կառավարությանը

10:33 07.03.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի 5 դատավորներից կազմված կոլեգիան մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը, որը ցանկանում էր Մամմադովի վճիռը քննարկման տանել ՄԻԵԴ Մեծ պալատ:

Ըստ Panorama.am-ի՝ սա նշանակում է, որ ՄԻԵԴ 2017թ.-ի նոյեմբերի 16-ի վճիռը դառնում է վերջնական, որով դատարանը գտել էր, որ «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով տեղի էր ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (արդար դատաքննության իրավունք) ու Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պետք է կատարի վճիռն ու ազատ արձակի Մամմադովին:

Ադրբեջանի կառավարությունը վիճարկում էր արձանագրված խախտումը: Գործը Մեծ պալատում քննարկելու դիմում էր ներկայացրել նաև Իլգար Մամմադովը, որը պնդում էր, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ միասին արձանագրվել է նաև այլ հոդվածների խախտում, որը ևս մերժվել է:

Հիշեցնենք, որ «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործը վերաբերում է Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին, որը ներկայումս ազատազրկված է՝ 2014-ին զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվելու ու 7 տարի դատապարտվելու պատճառով:

ՄԻԵԴ-ը 2016թ.-ի վճռով գտել էր, որ Մամմադովի ձերբակալությունը եղել է քաղաքական ու կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Մամմադովին, ինչը, սակայն, Ադրբեջանը հրաժարվում է անել: ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել էր, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար:

Ադրբեջանի կողմից Մամմադովին ազատ արձակելու ՄԻԵԴ վճռի չկատարման պատճառով ԵԽ նախարարների կոմիտեն ընդունեց աննախադեպ որոշում,  որը կարող է հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման: Նախարարների կոմիտեն հարցով դիմել է ՄԻԵԴ, որը պետք է քննարկի ու որոշում կայացնի, թե արդյոք Ադրբեջանը խախտել է Կոնվենցիան ու չի կատարել իր պարտավորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

09:31 15.05.2025

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

Տրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

09:26 15.05.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

09:20 15.05.2025

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

09:16 15.05.2025

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

09:10 15.05.2025

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

09:00 15.05.2025

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

Քանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...

BACK_TO_TOP