Վայոց ձորը չտեսնված հնարավորություններ ունի արագ զարգացման համար. Կարեն Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

Վայոց ձորը չտեսնված հնարավորություններ ունի արագ զարգացման համար. Կարեն Կարապետյան

19:54 07.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 16.544 մլրդ դրամ, գյուղատնտեսականը՝ 23.8 մլրդ դրամ, առևտրաշրջանառությանը՝ 7.3 մլրդ դրամ, ծառայություններինը՝ 8.3 մլրդ դրամ, շինարարությանը՝ 37.8 մլրդ դրամ: 2017 թ. ներդրումների ծավալը կազմել է 104.5 մլրդ դրամ, ստեղծվել է 910 հիմնական և 943 ժամանակավոր աշխատատեղ:

Վարչապետը նշել է, որ Վայոց ձորի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտը չի համապատասխանում այն հնարավորություններին, որոնք առկա են մարզում և պետք է հետևողական աշխատել այդ ցուցանիշները համադրելի դարձնելու, ինչպես նաև բնակչության զբաղվածությունն ավելացնելու ուղղությամբ:

«Վայոց ձորն իր բոլոր՝ սոցիալական, տնտեսական, բիզնես խնդիրների ամենաարագ լուծվող մարզերի դասին պետք է պատկանի, որովհետև իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի: Մենք մարդուն աշխատանք պետք է տանք և մաքսիմալ պայմաններ ստեղծենք: Վայոց ձորը կոմպակտ տեղ է իր հողով, գյուղատնտեսությամբ, և մենք շատ արագ բոլորին աշխատատեղով ապահովելու պոտենցիալ ունենք», – ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով աղբահանության մասով կատարված աշխատանքներին՝ ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում կա ընդհանուր 894 սուբյեկտ, 2017 թ. առ այսօր պայմանագիր է կնքվել 615 տնտեսվարող սուբյեկտի հետ: Վարչապետը հանձնարարել է մինչև մարտի վերջ արագ ավարտին հասցնել գործընթացը և բոլոր սուբյեկտների հետ կնքել պայմանագիր:

Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. ոռոգելի հողատարածքները Վայոց ձորի մարզում կազմել են 6534 հա, 2018 թ. նախատեսվում է ոռոգվող հողերն ավելացնել ևս 10 հա-ով: 2017թ. ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 1 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 4-ը:

Վարչապետն ընդգծել է, որ Վայոց ձորի մարզում առկա են աճի լուրջ հնարավորություններ և հանձնարարել աճի ավելի բարձր նշաձող դնել, ինչպես նաև քննարկել գյուղատնտեսական ներդրումային ծրագրերում և համայնքային, մարզային և հանրապետական նշանակության չօգտագործվող գույքի կառավարման գործընթացում մասնավոր ներդրողին ներգրավելու հնարավորությունները:

2017 թ. մարզի գյուղատնտեսության ոլորտում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից Վայոց ձորի մարզում իրականացվել են շուրջ 430.3 մլն դրամի աշխատանքներ: 2018 թ. նախատեսվում են 755 մլն դրամի ներդրումներ, արդյունքում կստեղծվի 200 նոր հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: 2017 թ. իրականացվել է 104 մլրդ 515 մլն դրամի ներդրում, շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 37 մլրդ 838 մլն դրամ:

2018 թ. նախատեսվում է մարզում իրականացնել 64 մլրդ 816 մլն դրամի կապիտալ ներդրումներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալը կանխատեսվում է 28 մլրդ 825 մլն դրամ: Հեռանկարային են համարվում աղբի վերամշակման, այծի պանրի արտադրության, զբոսաշրջության, խաղողագործության, չրերի արտադրության ոլորտներում ներդրումային ծրագրերը, որոնց մասով կատարվել են որոշակի ֆինանսական հաշվարկներ: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատականով, կոնկրետ արդյունքներով ծրագրեր և աշխատել դրանցում ներգրավել նաև Վայոց ձորից դուրս եկած հաջողակ գործարարներին:

«Գյուղական համայնքներում պետք է այնպես անենք, որպեսզի երեխաներին մաքսիմալ զբաղվածություն ապահովենք և գիտելիք տանք: Այս դասընթացները՝ ձեռնարկատիրություն, ռոբոտատեխնիկա, երեք լեզու, ֆիզկուլտուրա շատ եմ կարևորում, որպեսզի երեխան նաև դպրոցն ավարտելուց կարողանա կողմնորոշվի իր հետագա մասնագիտության հարցում», – ասել է Կարեն Կարապետյանը՝ հորդորելով շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ուշադրություն է հրավիրել նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ տարբերակների վրա՝ հանձնարարելով ուսումնասիրել ըստ համայնքների նման լուծումների հնարավորությունները:

Զբոսաշրջության ոլորտում 2017 թ. արձանագրված ցուցանիշների մասով զեկուցվել է, որ զբոսաշրջիկների թիվը Վայոց ձորի մարզում կազմել է 46000 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 9.5 տոկոսով ավելի, ստեղծվել է 18 մշտական աշխատատեղ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վայոց ձորի մարզը հարուստ է յուրօրինակ պատմամշակութային հուշարձաններով, և անհրաժեշտ է միայն ակտիվ աշխատել և ճիշտ ներկայացնել առկա ներուժը՝ զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու համար: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել նաև կարճ ժամանակահատվածում փոքրածավալ ծրագրեր իրականացնելու հեռանկարները և ներկայացնել առաջարկություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP