09:33 14.02.2023
Հրաձգությունը տեղի է ունեցել ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարաններից մեկում, կան տուժածներ, հայտնում է տեղի ոստիկանությունը։
«Հաղորդվել է կրակոցների մասին…Ոստիկանությունը արձագանքում է։ Հաղորդվում է մի քանի վիրավորների մասին», – հայտնել է ոստիկանությունը Twitter-ում։
Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են երկուշաբթի օրը Միչիգանի պետական համալսարանի (ԱՄՆ) տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է համալսարանի անվտանգության ծառայությունը։
«Հաստատվել է երեք մարդու մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հինգ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։
16:48 10.05.2025
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ...
16:36 10.05.2025
Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆՄայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...
16:30 10.05.2025
Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՄայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ ...
16:14 10.05.2025
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...
15:58 10.05.2025
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհերԹուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...
15:48 10.05.2025
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումըԽաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...