20:00 15.03.2018
ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍ `ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԸ
Ավգուստա Ադա /ծնյալ`Բայրոն/ Կինգ Լավլեյսը հրաշալի մաթեմատիկոս էր, ծրագրավորող, բանաստեղծ, ճարտարագետ, գրող, թարգմանիչ: Գիտնական, ով նաև թռչող սարք է նախագծել՝ ստանալով «կիսաշրջազգեստով Միքելանջելո» անունը: Ադան առաջինն էր, ով հասկացավ հայտնի մաթեմատիկոս Չարլզ Բեբիջի լոգարիթմական հաշվիչ մեքենայի սկզբունքն ու նկարագրեց այն՝ մեքենայի համար կազմելով աշխարհում առաջին ծրագիրը:
ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍ՝ ԴՈՒՍՏՐ, ԿԻՆ, ՄԱՅՐ
1815թ դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայում անգլիացի նշանավոր բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի ընտանիքում լույս աշխարհ եկավ մի աղջիկ, որին վիճակված էր դառնալ պատմությանը հայտնի առաջին ծրագրավորողը: Ավգուստինա Ադան Բայրոնի և նրա կնոջ՝ Աննա Իզաբելլայի (Անաբելլա) միակ դուստրն է: Հայրը առաջին ու վերջին անգամ դստերը տեսել է ծնվելուց մեկ ամիս անց՝ կնոջը ապահարզան տալու նպատակով նրան այցի եկած ժամանակ:
Ամուսնալուծությունից հետո մաթեմատիկայով հրապուրված Ավգուստայի մայրը փոխում է աղջկա՝ Ավգուստինա անունը՝ նրան անվանակոչելով Ադա: Տնից հանում է գրականությանն ու պոեզիային առնչվող գրքերը: Աղջկան մաթեմատիկա դասավանդելու համար նա վարձում է ժամանակի անվանի մաթեմատիկոսներ Ավգուստ դը Մորգանին և Սոմմերվիլլիին:
ՄԱՆՈՒԿ ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍԸ
Մանկության տարիներին Ադան վատառողջ երեխա էր: Հիվանդության պատճառով նա ամբողջ երեք տարի գամված էր անկողնում, սակայն նույնիսկ այդ վիճակում չի ընդհատել պարապմունքները: Ադան հրաշքով կազդուրվում է, ոտքի կանգնում:
Տարիների ընթացքում Ադայի նախասիրություններն ավելանում էին: 12 տարեկանում հրապուրվում է գրականությամբ, գրում բանաստեղծություններ: Նույն տարիքում «Կիսաշրջազգեստով Միքելանջելոն» նախագծում, ապա 20 տարեկանում հավաքում է իր նախագծած թռչող սարքը:
Ադան եզակի անձնավորություն էր: Նա գեղեցիկ ու խելացի աղջիկ էր: Մաթեմատիկայի և գիտական թեմաների շուրջ քննարկումների ժամանակ գերազանցում էր նույնիսկ Քեմբրիջի եւ Օքսֆորդի ուսանողներին:
ԿՈՄՍՈՒՀԻ ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍ
20 տարեկանում Ադային ամուսնացնում են 29-ամյա բարոն Ուիլյամ Կինգի հետ, որը շուտով ժառանգում է լորդ Լավլեյս տիտղոսը: Դա երջանիկ ամուսնություն էր: Զույգը երեք զավակ է ունենում: Լորդ Լավլեյսը սիրում էր կնոջը և ըմբռնումով մոտենում նրա նախասիրություններին, մաթեմատիկայի նկատմամբ նրա սիրուն: Նա դեմ չէր կնոջ գիտական ուսումնասիրություններին և հնարավորինս աջակցում էր նրան:
Ժամանակակիցների նկարագրությամբ՝ Ադա Լավլեյսը կանացի, հմայիչ, նրբագեղ էր՝ սուր մտքով: Նա կարողանում էր ըստ արժանվույն ներկայանալ բարձր հասարակությանը, սակայն ավելի մեծ պատրաստակամությամբ էր շփվում գիտնականների, փիլիսոփաների ու գրողների հետ:
ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՂԱՎ ԱԴԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գիտության մեջ ներդնելով ընդամենը 54 էջ՝ Ադան հավերժացրեց իր անունը պատմության մեջ՝ դարձավ համակարգչային առաջին ծրագրավորողը`կանխատեսելով գիտական մի նոր ճյուղի ապագան:
Ամեն ինչ սկսվեց 1832 թվականին, երբ 17-ամյա Ադան ծանոթացավ մաթեմատիկոս և գյուտարար Չարլզ Բեբիջի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Բեբիջն արդեն ավարտել էր իր նախագծած հաշվիչ մեքենայի հաշվարկներն ու սկսել էր կառուցել աշխարհում առաջին հաշվիչ մեքենան:
Չարլզ Բեբիջ, Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր,
հայտնագործել է նաև մաթեմատիկական հաշվարկներ կատարող շարժիչը
Բեբիջի ստեղծած հաշվիչ առաջին մեքենան, որը տեղադրված է Լոնդոնի Գիտության թանգարանում
Բեբիջի խնդրանքով Ադան ֆրանսերենից անգլերեն է թարգմանում հաշվիչ մեքենայի մասին նրա դասախոսության ֆրանսերեն տեքստը: Դա զուտ մեխանիկական աշխատանք էր: Ադան դրան կցում է 54 էջանոց սեփական մեկնաբանությունները, որոնք երեք անգամ գերազանցում են բուն տեքստը: Իր դիտարկումներից մեկում Ադան նշում է, որ սարքը կարող է ինքնուրույն հաշվարկել անհայտ գործառույթ`առանց մարդու կողմից նախնական հաշվառման: Նա նկարագրում է, թե ինչպես կարելի է սարքի կիրառման ժամանակ թվերին զուգահեռ նաև տառեր ու նշաններ կիրառել: Նա ներկայացնում է նաև աշխատանքային մի մեթոդ, երբ սարքերը կրկնում են բազմաթիվ ցուցումներ: Գործընթաց, որը նման է համակարգչային ծրագրերի կողմից կիրառվող looping-ին:
Իր նկարագրություններում Ադան կիրառում է այնպիսի տերմիններ, որոնք պիտի շրջանառության մեջ մտնեին շուրջ մեկ դար հետո՝ 1950-ական թվականներին: Դրանք են` «ցիկլ», «աշխատանքային բջիջ», «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր» տերմինները:
Ադան Լավլեյսին դեռևս 19-րդ դարում կարողացել էր կանխատեսել հաշվիչ մեքենայի յուրահատկություններն ու անսահման հնարավորությունները: «Մեքենայի էությունն ու նշանակությունը կփոխվի՝ կախված այն բանից, թե ինչ տեղեկություն կներդնենք նրա մեջ: Մեքեան կկարողանա գրել երաժշտություն, նկարներ նկարել և գիտությանը ցույց կտա այնպիսի ուղիներ, որոնց մասին չենք էլ երազել»,-գրել է նա:
Ադայի մեկնաբանություններով ու առաջարկներով հոդվածը տպագրվում է 1843-ին՝ Անգլիայի գիտական ամսագրերից մեկում: Ադան այն ստորագրում է իր անվան սկզբնատառերով՝ «ԱԱԼ» /Ավգուստա Ադա Լավլեյս/: Հենց այս աշխատանքի համար էլ Ադա Լավլեյսը համարվում է համակարգչային առաջին ծրագրավորող:
Ադա Լավլեյսն ու Չարլզ Բեբիջը շրջեցին աշխարհը: Բեբիջը ստեղծեց առաջին հաշվիչ մեքենան, Ադա Լավլեյսը՝ պատմության մեջ առաջին համակարգչային ծրագիրը:
Ադան Լավլեյսը 1850-ականներին ծանր հիվանդանում է, վախճանվում երկու տարի անց՝ 1852թ. նոյեմբերի 12-ին՝ 36 տարեկան հասակում: Ճիշտ նույն տարիքում, որում և հայրը: Նրան հողարկավորում են տոհմական գերեզմանոցում՝ հոր կողքին, ում այդպես էլ չտեսավ:
ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
1975-ին ԱՄՆ Պաշտպանության գերատեսչության ղեկավարությունը, համընդհանուր ծրագրավորման լեզու ընտրելիս, նախագծում ընդգծված աշխատակիցների առաջարկով, ծանոթանում է Ադա Լավլեյսի գիտական աշխատությանն ու առանց վարանելու ընդունում այն և անվանում՝ «Ադա»:
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...