Որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը․ քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է․ ԱՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը․ քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է․ ԱՀ ՄԻՊ

01:01 05.04.2023

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։

«Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։

Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս։
114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։
Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։
Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ:

Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։

Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ»,- գրել է Ստեփանյանը և կից տեսանյութ հրապարակել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

10:47 26.07.2025

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

Կամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

BACK_TO_TOP