13:50 05.04.2023
2023 թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման համար կազմավորվել էր 61 ընտրական տեղամաu: Ընտրությունների դիտարկման համար հավատարմագրվել և դիտորդական առաքելություն են իրականացրել 1 հասարակական կազմակերպության և մեկ դաշինքի 55 դիտորդներ, 15 զանգվածային լրատվության միջոցի 74 ներկայացուցիչ:
Ընտրություններում առաջադրվել էր 5 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք։ Ընտրություններին մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 323 թեկնածու: Առաջադրված թեկնածուներից 2-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում, ևս 2 թեկնածու հետ է պահանջել իր վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը: Արդյունքում, ընտրություններին մասնակցած 6 ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր 319 թեկնածու, որից 209-ը՝ տղամարդ, 110-ը՝ կին:
Այս ընտրությունները որպես ՏԻՄ առաջինն էին, որ իրականացվեց ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում: Հատկանշական է, որ ԿԸՀ կայքի միջոցով հնարավոր էր հետևել նաև ԸԸՀ-ների նիստերին։
Քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված է եղել 487 քաղաքացի և 87 քաղաքացի՝ տեխնիկական սարքավորման մասնագետի կարգավիճակով (քվեարկության օրը բացակայել է 1 անձ, 34/17 ԸԸՀ-ի քարտուղարը)։
Ընտրական փուլում գործարկված 87 տեխնիկական սարքավորումների պարագայում ընդամենը 7 տեխնիկական սարքավորումներ են խնդիրներ ունեցել, որոնք անհապաղ լուծում են ստացել։ Առկա չի եղել որևէ դեպք, երբ դադարեցվի տեխնիկական սարքավորման աշխատանքը։
Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատվություն ստանձնած սահմանադրական մարմինը՝ ԿԸՀ-ն, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ հաշմանդամության խնդիր ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումն ապահովելու համար․ բոլոր 61 տեղամասային ընտրական հանձնաժողովներում առկա են եղել Բրայլյան կաղապարներ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և կուսակցության դաշինքի բրայլյան տպագրությամբ ցուցակները։
Ընտրողները տեղեկացվել են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակվել է ուղեցույցներ, հուշաթերթեր, տեղեկատվական բնույթի պաստառներ:
Քվեարկության օրը բոլոր ընտրական տեղամասերում ընտրական գործընթացին հետևել են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընդհանուր 221 վստահված անձ Անի համայնքում և 297 վստահված անձ Սիսիան համայնքում: Ընտրական տեղամասեր է այցելել 196 դիտորդ և ԶԼՄ 66 ներկայացուցիչ։
Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված առանձին խախտումները վերաբերել են արգելված վայրերում քարոզչական տպագիր նյութեր փակցնելուն կամ համացանցով նախընտրական քարոզչություն իրականացնելու մասնավոր դեպքերի։
Նշված հանգամանքներով պայմանավորված Անի համայնքում ներկայացվել է մեկ հարցում, իսկ Սիսիան համայնքում՝ 4 դիմում և 1 հարցում:
Ներկայացված հանգամանքները քննության առարկա են դարձել համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներում և ստացված դիմումներին տրվել են պատասխաններ, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ ընդունվել են որոշումներ:
Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները հետևել են զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող հաղորդումներին և դրանցում արծածված տեղեկությունները հանդիսացել են ընտրական հանձնաժողովների ուսումնասիրման և քննարկման առարկա։
Ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր ժամկետների պահպանմամբ։ Քվեարկության նախնական արդյունքները թիվ 33 և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հրապարակել են 2023 թվականի մարտի 27-ին, իսկ վերջնական արդյունքները՝ 2023 թվականի ապրիլի 2-ին։
Ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված 319 թեկնածուներից, շուրջ 220 վստահված անձանցից կամ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 488 անդամներից տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում չի ներկայացվել:
Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ չի իրականացրել և վերահաշվարկել է միայն վիճակահանությամբ որոշված 3 տեղամասերի(թիվ 33/12, 33/15, 33/20) քվեարկության արդյունքներ, որի արդյունքում որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքում վերահաշվարկել է թիվ 34/1, 34/22, 34/12 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները (2 տեղամասերում (34/22, 34/12) արձանագրված քվեարկության արդյունքները որևէ փոփոխություն չեն կրել, թիվ 34/1 տեղամասում միայն «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով, 143-ից դառնալով 142, իսկ մյուս տվյալներում որևէ փոփոխություն չի արձանագրվել) և սեփական նախաձեռնությամբ՝ 3 տեղամաս՝ թիվ 34/4, 34/5, 34/6 և 34/15 քվեարկության արդյունքները:
Վերահաշվարկի արդյունքներով արձանագրված փոփոխությունները հետևյալն են՝
թիվ 34/5 ընտրական տեղամասում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 112-ից դառնալով 111, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 3-ով՝ 479-ից դառնալով 482, անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 3-ով՝ 8-ից դառնալով 5.
34/15 ընտրական տեղամասում՝ չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվն ավելացել է 100-ով՝ 8-ից դանալով 108.
34/4 ընտրական տեղամասում՝ ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների և ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը պակասել է 1-ով՝ 743-ից դառնալով 742, անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 3-ից դառնալով 2, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 99-ից դառնալով 98, Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 198-ից դառնալով 197, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 2-ով՝ 443-ից դառնալով 445,
34/6 ընտրական տեղամասում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 3-ով՝ 7-ից դառնալով 4, Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը ավելացել է 1-ով՝ 160-ից դառնալով 161, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 2-ով՝ 495-ից դառնալով 497։
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել:
11:10 26.07.2025
Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել ՏուլիպաՀայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, այն ավարտվել էր 0-0 հաշվով: «Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ: Մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունը»,- ասել է Տուլիպան: Հաղթանակի շանսերը նա գնահատել է 50/50։ ...
10:47 26.07.2025
Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակըԿամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...