16:10 05.04.2023
Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակվել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցը:
Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունքում՝ ԳՐԵԿՈ-ն նախկին 7 հանձնարարականի փոխարեն ներկայում արդեն 9 հանձնարարական համարում է լիարժեք կատարված իսկ մյուս 9 հանձնարարականները համարվում են մասամբ կատարված: Նշյալ 2 հանձնարարականներն առնչվում են դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը։
Մասնավորապես, ԳՐԵԿՈ-ի կողմից դրական է համարվել դատախազների շրջանում վարքագծի կանոնների, շահերի բախման և կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող վերապատրաստումների, ինչպես նաև դատախազությունում խորհրդատվական կարգով շահերի բախման, վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ տրվող խորհրդատվական մեխանիզմի ներդրումը:
ԳՐԵԿՈ-ի կողմից առաջընթաց է համարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործառույթների շրջանակների հստակեցմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով մասամբ իրականացված հանձնարարականներին, հարկ է նշել, որ դրանք առնչվում են ԱԺ պատգամավորների և դատավորների գործունեության վերաբերյալ տրված հանձնարարականներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կարգավորումներին, որը պայմանավորված է 2022 թվականին իրականացված օրենսդրական փոփոխություններից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությամբ և համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ:
Միաժամանակ, անդրադառնալով մասամբ իրականացված հանձնարարականներին ԳՐԵԿՈ-ն շեշտել է, որ Կառավարությունը դրանց կատարման ուղղությամբ շարունակում է ակտիվ քայլեր իրականացնել:
Առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով։
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականից սկսած անդամակցում է ԳՐԵԿՈ-ին և հանձնարարականների գնահատման համատեքստում պարբերաբար ենթարկվում է գնահատման։
10:47 26.07.2025
Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակըԿամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...