16:40 05.04.2023
Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումներ նախատեսելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: ԱԺ մամոլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում նշել է, որ գործող օրենքում սահմանված չէ կարգապահական վարույթների իրականացման հստակ կարգը, վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ չկան կարգավորումներ, սահմանված չեն վարույթի իրականացման ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները:
Քննարկմանը ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է կոմիտեում ձեւավորել կարգապահական հանձնաժողով, որը բաղկացած կլինի 8 անդամից: Առաջարկվում է ապահովել կարգապահական հանձնաժողովի ներառական կազմը, որում կընդգրկվեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` նախագահի ընտրությամբ, վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման մեկ ծառայող, գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, ՄԻՊ-ի կողմից ներկայացված մեկ իրավաբան գիտնական եւ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչ:
Փոխնախարարը նշել է, որ հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով: Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից նախատեսվել են առանձնահատուկ կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվել է, որ հանձնաժողովի առաջին կազմի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մեկ` ՄԻՊ-ի կողմից ներկայացված տեղակալը պետք է լինի իրավաբան գիտնական: Ամրագրվել է, որ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչները պաշտոնավարելու են 2 տարի ժամկետով, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ինչպես նաեւ գլխավոր դատախազի ներկայացրած դատախազը` 1 տարի ժամկետով: Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը 1 տարի է:
Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը գործելու է հասարակական հիմունքներով: Փոխնախագահի խոսքով նախագծով հստակեցվել է կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգը: Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն իրականացվելու է երկու փուլով. նախնական ուսումնասիրություն եւ բուն կարգապահական վարույթ: Վերջինիս իրականացման համար առաջարկվել է սահմանել հստակ ժամկետ` 1 ամիս: Սահմանվել են նաեւ կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման երաշխիքներ: Նախատեսվել են շահերի բախման կարգավորումներ` հնարավոր դեպքերը կանխելու եւ բացառելու համար: Ամրագրվել են հանգամանքներ, որոնց առկայության դեպքում հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել հանձնաժողովի գործունեությանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվում են Հակակոռուպցիոն կոմիտեում կարգավարական վարույթների իրականացման առավել համապարփակ, գործուն, արդյունավետ իրավակարգավորումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքի նախագծին:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ու կից օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
10:47 26.07.2025
Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակըԿամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...
09:21 26.07.2025
Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետոՄեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...