Անհատի և հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք. Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Անհատի և հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք. Ավանեսյան

14:49 19.04.2023

2022 թվականին մենք շարունակել ենք դիմակայել համավարակով եւ անվտանգային հարցերով պայմանավորված ահռելի մարտահրավերներին եւ անշեղորեն իրացրել Կառավարության ծրագրով նախատեսված համակարգային բարեփոխումների օրակարգը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 19-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Խորհրդարանը շարունակել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:

Ներկայացնելով ԱՆ ռազմավարական զարգացման ճանապարհային քարտեզը` հարակից զեկուցողը նշել է, որ գործադիրի ռազմավարական նպատակն է բնակչության առողջության պահպանումը, հիվանդացության, հաշմանդամության եւ վաղաժամ մահացության նվազեցումը, կյանքի միջին տեւողության աճը եւ կյանքի որակի ու աշխատունակության բարելավումը: Այս նպատակին հասնելու համար իրականացվել են մարդկանց առողջության բարելավման եւ առողջապահական համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցառումներ:

Ծխելու դեմ պայքարից բացի` 2022 թվականին Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են եղել նաեւ առողջ սնուցման հարցերը: Կարեւորելով առողջ ապրելակերպի վարքագծի ամրապնդման համար մանկական եւ դեռահասային տարիքի խումբը` աշխատանքներ են տարվել հենց այս խմբի համար: Հաստատվել են հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, առողջ ապրելակերպի սովորությունների ձեւավորմանը նպաստելու եւ կայուն վարքագիծ սերմանելու համար իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:

Մարզերում 50-69-ը տարեկան կանանց շրջանում իրականացվել են 10.337 մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Արդյունքում, 98 կնոջ մոտ հաստատվել է քաղցկեղ եւ ճիշտ ժամանակին ցուցաբերվել է բուժօգնություն` առողջացումով:

Հաշվետու տարում հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը. իրականացվել է 2096 հետազոտություն: Շարունակվել են իմունականխարգելման աշխատանքները: «Անհատի եւ հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք եւ զերծ պահենք մեր հասարակությանը վնասակար ազդեցություններից»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով արդիական եւ բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ տարեցտարի ընդլայնվում են պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների ծավալները: Միայն պետական պատվերի շրջանակում փոխհատուցված հիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների, բժշկական օգնության ու սպասարկման ծավալները 2017 թվականի համեմատ աճել են 125 տոկոսով: 2022 թվականին ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորություն ընձեռող ծրագիրը, որում ընդգրկվել են զինծառայող զավակ կորցրած մեր հայրենակիցները: Անցյալ տարի այս ծրագրի համար եղել է 842 դիմում, իսկ 2022 թվականի միայն առաջին եռամսյակում ստացվել է 1132 դիմում:

Կառավարության ծրագրով նախատեսված է առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում եւ արդիականացում: 2022 թվականին 13 բժշկական կազմակերպություն գտնվել է ակտիվ բժշկական շինարարական գործընթացում: Ծրագրի արդյունքում բոլոր մարզային բժշկական կենտրոններն ունենալու են արդիական ծառայություններ: Հաշվետու տարում հաստատվել է առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման ռազմավարությունը: 2018-2022 թվականներին մարզային բժշկական կենտրոններին եւ առաջնային օղակի հաստատություններին տրամադրվել են 4,9 մլրդ դրամի բժշկական սարքավորումներ: 2022 թվականից Երեւան քաղաքում բժշկական ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են միայն անկանխիկ տարբերակով, այս տարվանից կարգավորումը կսկսի տարածվել նաեւ մարզերում: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շտապ օգնության ծառայության բարեփոխումները: 2022 թվականին իրականացվել է տարիներ շարունակ հետաձգված շարունակական մասնագիտական զարգացման արդյունքում հավաստագրման գործընթացը. 32.737 բուժաշխատող բարձրացրել է իր որակավորումը, եւ այլեւս առանց հավաստագրի որեւէ բուժաշխատող չի կարող աշխատել: Առողջապահության նախարարն անդրադարձել է համապարփակ ապահովագրության հայեցակարգին` նշելով, որ ապահովագրությունը ներդրվելու է փուլային տարբերակով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է` արդյո՞ք գիտնականներ հրավիրվել են ուսումնասիրելու կորոնավիրուսի պատվաստանյութերի ազդեցությունները, ստուգվե՞լ է արդյոք պատվաստված մարդկանց առողջական վիճակը, եւ արդյո՞ք պատվաստված քաղաքացիները պատվաստումից հետո երեխաներ ունեցել են, թե` ոչ: «Իրականացվել են 100 հազարավոր կանանց մասնակցությամբ հետազոտություններ: Դրանք բոլորը ցույց են տվել, որ պատվաստումները որեւէ կերպ չեն ազդել վերարտադրողական առողջության վրա»,- պատասխանել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ պատվաստանյութերը Հայաստանի Հանրապետությունը ե’ւ գնել է, ե’ւ ստացել է մեծաթիվ նվիրատվություններ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվել է Հայաստանում թմրամոլությանը վերաբերող վիճակագրական տվյալներով եւ թե ինչպիսի ռազմավարություն է մշակվում թմրամոլության դեմ պայքարի համար: «Թմրամոլությունն ու կախվածությունները, իսկապես, աշխարհի գրեթե բոլոր երկրների օրակարգերում ավելի լուրջ տեղ են զբաղեցնում: Նոր տեխնոլոգիաները, համացանցը թմրամիջոցների հասանելիությունը երեխաների համար շատ ավելի դյուրացնում են: Քանի որ սա միայն առողջապահական հարց չէ ու միայն Առողջապահության նախարարությունը չի կարող դրան համարժեք քաղաքականություն մշակել ու դրան համապատասխան միջոցառումներ կիրառել, ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, որում ներգրավված են ՆԳՆ, ԿԳՄՍ ու մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Մենք ունենք ռազմավարություն թմրամոլության դեմ պայքարի, ու այն թարմացվում է: Այն երեք տարին մեկ անգամ վերանայվում է ու համապատասխանեցվում տվյալ պահին առկա ավելի սուր խնդիրներին արձագանքելուն»,- ասել է Առողջապահության նախարարը` տեղեկացնելով, որ նկատվում է դիմելիության ու հայտնաբերելիության աճ: Նրա խոսքով վերակառուցվել է կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը, որտեղ մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն եւ բուժում:

Առողջապահության նախարարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել նաեւ հղիության սելեկտիվ ընդհատումների, դեղերի անօրինական ներմուծման, շրջանառության դեմ պայքարի, առողջապահության ապահովագրության, ժողովրդագրության բարելավման ընդհանուր ռազմավարության վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP