21:08 22.08.2018
Կառավարությունը պատրաստվում է հարկային համակարգի պարզեցման գնալ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ եկամտահարկը կիջնի։ Վարչապետի խոսքով՝ դրա մի քանի սցենարներ կան, որոնց մասին ուղղակի ասում է՝ եկամտահարկի իջեցում և հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ, նաև պետական գնումների օրենսդրության։
Վարչապետը նշեց, որ հանրային կառավարման համակարգում լուրջ բարեփոխումներ պետք է իրականացնեն, և, ըստ էության, բոլորին է հայտնի, որ մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է ու ոչ էֆեկտիվ։
«Ես դա զգում եմ, եթե վարչապետն է զգում, պատկերացնում եմ՝ որքան են զգում մեր քաղաքացիները»,- ասաց նա։
Փաշինյանը հորդորեց հարկ եղած դեպքում դիմել իրավապահներին, խոստացավ՝ դիմումներին պատշաճ չարձագանքած պաշտոնյան կազատվի աշխատանքից, այդպիսի դեպքեր եղել են։ Նա նաև նշեց, որ հարկային վարչարարության հետ կապված ահազանգեր են ստանում, տեղեկացրեց, որ աշխատում են բարեփոխումների վրա, ու ինքը համոզված է՝ այդտեղ որոշակի արդյունքներ կունենան, բայց նաև հիշեցրեց՝ հարկային մարմիններին հանձնարարել է միկրոբիզնեսի և արտադրության նկատմամբ իրականացնել մեղմ վարչարարություն։
«Փոքր բիզնեսի՝ տարեկան մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող բիզնեսի համար կսահմանենք շրջանառության հարկ, որն, ըստ էության, սիմվոլիկ է, փաստացի դա համարյա կլինի հարկի բացակայություն, այսինքն՝ հարկային առումով փոքր բիզնեսն արտոնյալ պայմաններում կլինի, որը թույլ կտա փոքր բիզնեսից մեծանալ»,- ասաց նա։
Վարչապետը հայտնեց, որ կա նաև գաղափար՝ ստեղծել Ներդրումների հայկական հիմնադրամ, որը թեպետ էլի կոմերցիոն բնույթ կունենա, բայց մատչելի ձևով փորձ կարվի վարկավորել բիզնեսը։ Փաշինյանն ընդգծեց՝ խոսում է ոչ թե որոշումների, այլ դեռ ընդամենը գաղափարների մասին։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...