Բարձր տեխնոլոգիական արտադրությունը՝ կառավարության առաջնահերթություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Բարձր տեխնոլոգիական արտադրությունը՝ կառավարության առաջնահերթություն

21:16 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե կառավարությունն ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացման մոդելը և ռազմավարությունը։ Նա խոսեց ներդրողներից, նշեց՝ պոտենցիալ ներդրողները լինում են երկու ճաշակի՝ մի մասն ուղղակի գիտի՝ ինչ է ուզում անել, գալիս, ներդրում են անում, մյուս մասի համար կարևոր է, որ կառավարությունն ուղերձ հղի, թե հատկապես որ ոլորտներում է տեսնում ներդրումներ, տնտեսության կառուցվածքի մասին ինչ պատկերացում ունի։

Փաշինյանն ասաց՝ տնտեսության լոկոմոտիվի դերում կառավարությունը տեսնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, ապա ընդգծեց՝ սա վերաբերում է բարձր տեխնոլոգիական կոնկրետ, ինչպես ընդունված է ասել «կոշտ» արտադրանքին, նշեց, որ, ըստ էության, Հայաստանում այդպիսի հետաքրքրություններ, նախանշաններ կան, և իրենք ուզում են, որ դրանք ավելի ակտիվանան։

«Այսօր արդեն որոշակի արտադրություն կա բարձր տեխնոլոգիական արտադրանքի։ Հետաքրքիր հնարավորություններ կան արևային էլեկտրակայանների պանելների արտադրանք սկսելու համար։ Սա մի ոլորտ է, որ իսկապես հեռանկարային կարելի է համարել, որովհետև արևային էներգետիկան նոր սկսում է զարգանալ, և առաջիկա դարերին ամենահզոր ճյուղերից է լինելու»,- ասաց նա։

Վարչապետն ասաց, որ արդեն կան ներդրումներ և որոշակի տեխնոլոգիական ապրանքների գծով, ինչպես նաև նշեց, որ հագուստի և կենցաղային տեխնիկայի արտադրանքի թողարկում է սկսվելու, ապա հույս հայտնեց, որ այդ արտադրանքը, արտադրությունը, գործարանը հաջողակ կլինի։ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր, և շատ կարևոր է, որ լինի տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերություն, որն, իր հերթին, նորմալ պայմաններ կստեղծի ռազմարդյունաբերության զարգացման համար, որն էլ մեր երկրի անվտանգության կարիքները բավարարելու, անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև բարձր վարձատրվող աշխատատեղերի առումով է կարևոր։

Հաջորդը վարչապետն ընդգծեց ՏՏ ոլորտը, հայտնեց, որ կառավարությունը մտադիր է ամեն կերպ աջակցել ոչ միայն բարձր տեխնոլոգիական ապրանքների իրական արդյունաբերության հիմնադրմանը, այլև ոլորտի բնականոն զարգացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP