11:23 23.08.2018
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության օգոստոսի 23-ի նիստում ներկայացրեց «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դրանով արդեն իսկ օրենքով սահմանված մերժման հիմքերից բացի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝
1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝
ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր,
բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է,
գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:
Սույն մասով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝
ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,
բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,
գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,
դ. գետերի հոսքի ձևավորման տարածքներում,
ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,
զ. անտառային տարածքներում, որոնք հատվելու են շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս, բացառությամբ պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:
Սույն մասով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նախագծի ներկայացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս օրենքի ընդունումից հետո փաստացի մնո՞ւմ են գետեր, որոնց վրա կարելի է հիդրոէլեկտրակայաններ կառուցել։
Ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց, որ ըստ էության՝ հէկերի կառուցումը նոր հաստատված ռազմավարությամբ արդեն գերազանցել է Հայաստանի համար թույլատրելի ծավալը։
«Այս կարգավորումներն արգելմանը չեն վերաբերում, այլ նրան, որ փոքր հէկերը, որոնք էկոլոգիական տեսանկյունից ավելի ընդունելի են, լինեն․ փոքր հէկերի կառուցումը բերել էր իրավիճակի, որ բազմաթիվ էկոլոգիական և ոչ միայն էկոլոգիական խնդիրներ էր առաջացրել, այն էականորեն ազդել էր նաև ջրի բնական հոսքի ծավալների վրա, այսինքն՝ նաև տնտեսական, սոցիալական խնդիրներ էր բերել»,- ասաց նա։
Նախարարն ընդգծեց՝ ցանկալի է, որ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի հետագա ուղղվածությունը լինի արևային էներգետիկան, ոչ թե փոքր հէկերի հետագա կառուցումը։ Նա նաև հայտնեց, որ այս օրենքի՝ հետադարձ ուժ ունենալու դեպքում բազմաթիվ հէկերի աշխատանք կդադարեցվեր։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...